ՌԴ ՆԳՆ-ն լրագրող Անդրեյ Զախարովի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել The Insider-ի լրագրող Անդրեյ Զախարովի նկատմամբ, ում դեմ քրեական գործ է հարուցվել «օտարերկրյա գործակալի» պարտականություններից խուսափելու համար (Քրեական օրենսգրքի 330.1-րդ հոդվածի 2-րդ մաս): Mediazona-ն ուշադրություն է հրավիրել տվյալների բազայում առկա քարտի վրա:

Նշվում է, որ գործի հարուցման պատճառ է հանդիսացել մարտի 6-ին և 13-ին առանց «օտարերկրյա գործակալ» պիտակի Telegram-ալիքում «Գաղտնալսում» վերնագրով հեռարձակման մասին գովազդային գրառման համար։

Զախարովի դեմ գործի մասին հայտնի է դարձել ապրիլի 19-ին, երբ ուժայինները եկել են Սանկտ Պետերբուրգում «Ֆոնտանկա»-ի լրագրող Քսենյա Կլոչկովայի տունը խուզարկելու։ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրել էր, որ խուզարկություններ են կատարվում նաև մի շարք այլ հասցեներում, կոնկրետ որտեղ՝ չի հաղորդվել։

Զախարովը «Ֆոնտանկա»-ում աշխատել է մինչև 2016 թվականը։ Սանկտ Պետերբուրգից Մոսկվա տեղափոխվելուց հետո նա հոդվածներ է գրել ՌԲԿ-ի համար, եղել է BBC-ի ռուսական ծառայության հատուկ թղթակիցը և հետաքննություն է անցկացրել Proekt-ի համար։ 2021 թվականի հոկտեմբերին Արդարադատության նախարարությունը Զախարովին ներառել է «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում։ Նույն թվականի դեկտեմբերին լրագրողը հետապնդման պատճառով լքել է Ռուսաստանը։ Նա շարունակում է հետաքննություններ անել, տեսահոլովակներ նկարահանել YouTube-ում, The Insider-ի ալիքում վարել «Գաղտնալսում» հաղորդումը։