«Տարվա իմիջային փիառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2023 թ. ապրիլին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա իմիջային փիառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2023 թ. ապրիլին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցանակը ստացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Տարվա իմիջային փիառ» մրցանակը շնորհվում է այն միջոցառումներին, որոնք նպաստում են երկրի հանրահռչակմանը, պետության միջազգային վարկանիշի բարելավմանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ բացառիկ բարձր մակարդակով անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը փոխել է Հայաստանի սպորտային իմիջը:

«Հայաստանն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցող երկիր էր, իսկ այսօր արդեն՝ նմանօրինակ առաջնություններ կազմակերպող: Միայն այս առաջնությանը տարբեր հարթակներով հետևել է մի քանի միլիոն մարդ: Միջազգային ֆեդերացիայի նախագահն առաջնությունից հետո հայտարարեց, որ Հայաստանը նոր նշաձող է սահմանել ծանրամարտի աշխարհում, և նաև դրա շնորհիվ ՀՀ-ին վստահվեց 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանը ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում սպասվելիք մարզական միջոցառումները և վստահեցրել, որ դրանք ևս անցկացվելու են ամենաբարձր մակարդակով:

Հիշեցնենք՝ Երևանում 2023 թ. ապրիլին անցկացված ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցել է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվել է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե:

Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա PR տեխնոլոգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։

Հավելենք, որ PR մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Հայկական Փի Ար ասոցիացիան»: Կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը: