«Իմ կանգնած տեղից 5 մետր հեռավորության վրա են ադրբեջանցի սահմանապահները»․ Կիրանցի վարչական ղեկավար

Լուրեր

09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ադրբեջանցի սահմանապահները եկել են, իմ կանգնած տեղից 5 մետր հեռավորության վրա կանգնած են, մենք էլ այստեղ խոսում ենք»,- Factor.am-ի ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը։

Նրա խոսքով՝ երեկվանից ադրբեջանցի սահմանապահները տեղակայվել են սահմանազատված հատվածում։ Ըստ Կամո Շահինյանի՝ պայմանավորվածության հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել։

«Ըստ պայմանավորվածության՝ հուլիսի 24-ին պետք է գային, բայց եկել են ամսի 15-ին ժամը 18:00-ին։ Մեր նպատակն եղել է, որ ամսի 24-ին գան։ Իմ իմանալով բանակցություններին ասել են՝ երկամսյա ժամանակ տվեք, որ մեր կամուրջն օգագործենք, ամսի 24-ին էլ ասել են՝ մտնելու են վերևի մասը, կամուրջ չեն իջնելու»,- մանրամասնեց վարչական ղեկավարը։

Կամո Շահինյանը զբաղվածության պատճառաբանությամբ այլ հարցերի չպատասխանեց։ Ասաց՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից են եկել, Կիրանցի ոռոգման ջրի հարցն են լուծում։

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Հաղորդագրության մեջ նաև մատնանշված էր, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով։

Մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել ու ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի, Բերքաբեր-Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը: Ավելի վաղ Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976 թվականի քարտեզով չեն մնում ՀՀ տարածքում։

ԱԽ քարտուղարը հստակեցրել էր, որ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որն այս պահին չի աշխատում, ինչպես նաև մեկ ավտոտնակ։

Հավելենք նաև, որ ներկայում ընթանում է Կիրանցի այլընտրանքային՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի շինարարությունը։

 

Մանյա Պողոսյան