ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթ՝ նախարարության շարահրապարակում

Լուրեր

14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Բոլորը

Սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթ, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը:

ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբն ազդարարեց շքերթի սկիզբը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի հրամանատարությամբ շքերթի մասնակիցները դուրս եկան «Հանդիսավոր երթի»:

Հրապարակով անցան ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ՀԱԷԿ հատուկ հրշեջ ջոկատի, Արցախի Հանրապետություն ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունների և սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների շարասյուները:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը.

– Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի թիմ ունենք՝ ուժեղ, հզոր, բազմաքանակ ու պրոֆեսիոնալ: Եվ միայն իրար հետ, կյանքի ենք կոչում գործուն ու կարողունակ արտակարգ իրավիճակների նախարարության տեսլականը, որը համահունչ է մեր երկրի կարիքներին, որը համաքայլ է համաշխարհային զարգացումներին, որը համագործակցելի է աշխարհի զորեղների հետ, որին սիրում, հավատում ու վստահում է մեր ժողովուրդը, ասաց Հ. Ռոստոմյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ վարչապետ Ն. Փաշինյանը նրանց ցանկացավ հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն։ Վարչապետի խոսքով՝ արտակարգ իրավիճակների աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում։ Նա ասաց, որ երկրում արտակարգ իրավիճակներն ընդհանրապես բացառելն անհնար է, որովհետև, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, մարդիկ արտակարգ իրավիճակ են գնահատում նույնիսկ այն, երբ սիրելի կատուն բարձրանում է տանիք և չի կարողանում իջնել: Փաշինյանը շեշտեց, որ համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեությունից.

– Ցանկանում եմ՝ ևս մեկ անգամ արձանագրենք, որ որևէ կերպ չի կարելի քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվել, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ, – ասաց ՀՀ վարչապետը։

Վարչապետը նկատեց՝ արտակարգ իրավիճակների համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, պետական կառավարման համակարգում աշխատավարձերը ցածր են այն պատճառով, որ այդ կառավարման համակարգերն արդյունավետ չեն կառավարվում։

– Մենք պետք է ոչ թե սկզբից լավ ապրենք, և հետո մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը պետք է տեղի ունենա։ Սկզբից մենք պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո անխուսափելիորեն կարձանագրվի մեր բոլորիս, նաև պետական կառավարման համակարգի աշխատողների բարեկեցության մակարդակը,- նշեց Ն. Փաշինյանը:

ՀՀ վարչապետը և հյուրերը ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի ուղեկցությամբ շրջեցին ԱԻ նախարարության տարածքով, ծանոթացան ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժաբումների տեխնիկական հագեցվածությանը, գործունեությանը և աշխատանքային յուրահատկություններին:

Նշենք, որ ՀՀ կառավարության 1997 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 359 որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև՝ աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը: Հետայսու սեպտեմբերի 4-ը նշվում է՝ որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օր: