«Սա աղետ է Ուկրաինայի համար». Եվրոպան արձագանքել է Թրամփի կողմից Վենսին որպես ԱՄՆ փոխնախագահ առաջադրելուն

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

«Սա աղետ է Ուկրաինայի համար»․ սրանք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերն են՝ ի պատասխան հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից Օհայոյից սենատոր Ջեյմս Վենսին որպես փոխնախագահի թեկնածու առաջադրելուն, գրում է Politico-ն։

Մինչ Եվրոպան արդեն իսկ խուճապի է մատնվել Թրամփի երկրորդ նախագահության և ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա դրա հետևանքների հնարավորության հետ կապված, Վենսի առաջադրումը լրացուցիչ հարցեր է առաջացրել Ուկրաինայի և անդրատլանտյան դաշինքի նկատմամբ հնարավոր նոր վարչակազմի հավատարմության վերաբերյալ:

Վենսը հստակ արտահայտել է իր տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։

«Ես պետք է ազնիվ լինեմ, ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե այս կամ այն ​​կերպ ինչ կլինի Ուկրաինայի հետ»,- հայտարարել էր նա 2022 թվականին տված հարցազրույցում։

2024 թվականի փետրվարին, երբ Վենսն առաջին անգամ ելույթ էր ունենում Մյունխենի անվտանգության համաժողովում, Politico-ին ասել է, որ ԱՄՆ-ը պետք է վերագնահատի իր աջակցությունն Ուկրաինային։ Նա նաև բաց է թողել հանդիպումը Ուկրաինայի պատվիրակության հետ:

Դրանից հետո նրա հռետորաբանությունն է՛լ ավելի է կոշտացել։ 39-ամյա սենատորը քննադատել է Եվրոպայի կախվածությունն ԱՄՆ-ից ռազմական ծախսերի հարցում, ինչպես նաև Գերմանիային, մասնավորապես, ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ՀՆԱ-ի 2 տոկոսի նպատակակետը չկատարելու համար։