Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը․ դատախազը որոշում է կայացրել ոչ արդարացնող հիմքով Ռ.Կ.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2023 թվականի հուլիսի 25-ին բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շինությունների համալիր կառուցապատող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը)․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2024 թվականի մարտի 22-ին վարույթն իրականացնող մարմինը, հանգելով հետևության, որ ընկերության փաստացի ղեկավար, մեղադրյալ Ռ.Կ.-ն վճարել է չվճարված 206 մլն 659 հազար դրամ հարկերը, առկա են նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր՝ միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

2024 թվականի մարտի 26-ին հսկող դատախազը մերժել է ներկայացված միջնորդությունը և մի շարք վարութային գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն է տվել նախաքննություն իրականացնող քննիչին:

Դատախազի հանձնարարության հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքում՝ ընկերությունում հաշվարկվել է լրացուցիչ 224 մլն 641 հազար դրամի չափով, այսինքն՝ ընդհանուր 431 մլն 300 հազար դրամ հարկային պարտավորություն:

Արդյունքում՝ Ռ.Կ.-ն ամբողջությամբ հատուցել է նաև 224 մլն 641 հազար դրամ հարկը՝ ընդհանուր վերականգնելով 431 մլն 300 հազար դրամի չափով պետությանը պատճառված վնասը:

2024 թվականի հուլիսի 15-ին հսկող դատախազը որոշում է կայացրել ոչ արդարացնող հիմքով Ռ.Կ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: