Փարաջանովին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգ՝ «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» խորագրով

Լուրեր

07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը իրականացրել են հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգ՝ «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» խորագրով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այն տեղի է ունեցել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում: Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Նռան ձայնը» նախագծի էքսպերիմենտալ երաժշտական կատարումով հանդես են եկել Հովսեփ Աղջյանը և Շահեն Խանդկարյանը: Վահան Ստեփանյանի հեղինակած վիդեոարտի ուղեկցությամբ կազմակերպվել է երաժշտական մուլտիմեդիա ներկայացում-համերգ՝ երաժշտական LIVE պերֆորմանս՝ Տիգրան Մանսուրյանի երբևէ չկատարված օրիգինալ երաժշտությամբ:

Պերֆորմանսը ձայնագրված երաժշտությամբ կթողարկվի հատուկ limited edition վինիլային «Parajanov. Color of Pomegrante by Tigran Mansuryan» սկավառակով:

Նշենք, որ նախորդիվ կայացել է նաև Շառլ Ազնավուրին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգը:

Հիշեցնենք՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներն ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: