Այն, որ Ռուսաստանը պաշտպանում է Միքայել Հարությունյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ չի նշանակում, որ չի պաշտպանում Նիկոլ Փաշինյանին․ Կարեն Քոչարյան

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

Այն, որ Ռուսաստանը պաշտպանում է Միքայել Հարությունյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ չի նշանակում, որ չի պաշտպանում Նիկոլ Փաշինյանին․ եթե հիշում եք ՌԴ-ն ավելի շատ աշխատել է կացնային ռեժիմով՝ օրինակ` ապրիլյան օրերին ընդհանրապես չխառնվեցին, ավելին՝ իրենց պահեցին մաքսիմալ դիվանագիտական և միջազգային չափանիշներին համապատասխան, որից հետո ընդունեցին Նիկոլ Փաշինյանին և,կարծես թե, էդպես պրոբլեմ չկար։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ 

«Բայց, որ հիմա կա պրոբլեմ, ես դա տեսնում եմ: Բայց այն սեպտեմբերի 8-ի հանդիպումից հետո կարող է շատ արագ լուծվել կամ ընդհակառակը՝ խորանալ: Նայած ինչպիսին կլինեն հարաբերություններն ու հետագա քայլերը»,- ասաց նա՝ շեշտելով, որ պետք չէ միայն խոսել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների մասին։

«Մեր հարաբերություններն այնպես չէ, որ փայլուն են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իրանի հետ»,- կարծիք հայտնեց  Կարեն Քոչարյանը։ 

Քաղտեխնոլոգը խոսեց նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին և նշեց, որ Կառավարության գործունեությունից 100 օր անց էլ երկրում շարունակում են խնդիրները մնալ, և, որն, ամենավատն է, դեռևս անհայտ է՝ ու՞մ է վարչապետը հանձնարարական տալիս և հետո պահանջում այդ հանձնարարականի կատարումը։ 

«Ձմեռ է մոտենում, և քաղաքացին կարող է տեսնել, որ գազը թանկացել է, և ինքը չի կարողանում վճարել, սառչում է,  ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, բայց տեսեք, թե միսն ինչքան է թանկացել։ Սա բերելու է վարկանիշը մաշելուն։ Կան մարդիկ, որոնք իրենց տեղում չեն, ուրեմն, այդ մարդկանց պետք է փոխել, Կառավարությունը դնում են, տեսնում են՝ չի կարողանում աշխատել, փոխում են և ամբողջ աշխարհում այդպես է»,- ասաց քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։