Քաղաքականությունը երբեք չպետք է լինի մարտի դաշտ․ Բայդենը Թրամփի դեմ մահափորձից հետո ուղերձով է հանդես եկել

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձով դիմել է ամերիկացիներին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հայրենակիցնե՛ր, այսօր ցանկանում եմ ձեզ հետ խոսել մեր քաղաքական կյանքում ջերմաստիճանը նվազեցնելու անհրաժեշտության մասին։ Քաղաքականությունը երբեք չպետք է լինի մարտի դաշտ։ Մենք մեր վեճերը լուծում ենք քվեատուփերի մոտ, ոչ թե փամփուշտների միջոցով»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ մտադիր է շարունակել ակտիվորեն պաշտպանել «ժողովրդավարությունն և օրենքի գերակայությունը»՝ կոչ անելով գործել քվեատուփի մոտ՝ «առանց բռնության փողոցներում»։

«Մենք հանդես ենք գալիս ոչ թե ծայրահեղականության և զայրույթի Ամերիկայի, այլ պարկեշտության և բարության օգտին»,- ասել է Բայդենը։

Ուղերձում Բայդենը նախազգուշացրել է ապատեղեկատվության և «օտարերկրյա դերակատարների մասին, որոնք բորբոքում են բաժանարար կրակը»՝ նպատակ ունենալով ստանալ ընտրությունների այնպիսի արդյունքներ, որոնք «բխում են իրենց շահերից, ոչ թե ամերիկյան»:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփի վրա կրակել էին հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքում ելույթի ժամանակ։ Գնդակը դիպել էր նրա ականջին։ Հարձակվողը, որը հետագայում նույնականացվել է որպես Փենսիլվանիայի Բեթել-Պարկի բնակիչ, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Նա սպանվել է անվտանգության ուժերի կողմից: