Հրաշք է տեղի ունեցել․ Թրամփը՝ իր փրկվելու մասին

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

ԱՄՆ հատուկ ծառայությունը ֆանտաստիկ աշխատանք է կատարել՝ առաջին փորձից վերացնելով կրակողին․ ասել է ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

«Կարող էի մահանալ մահափորձի ժամանակ, բայց հրաշք է տեղի ունեցել»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ երեկ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ էր տեղի ունեցել։

Թրամփի  ելույթը Բաթլեր քաղաքում համախոհների առջև տևել էր ընդամենը մի քանի րոպե և անսպասելիորեն ընդհատվել էր․ հանկարծ կրակոցներ էին լսվել, որից հետո բեմում գտնվող Թրամփը լռել էր, ձեռքը մոտեցրել ականջին ու նստել ամբիոնի մոտ։

Միջադեպից ժամեր անց Թրամփը  X—ում գրառում էր կատարել

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությանը և իրավապահ մարմիններին՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հրաձգությանը արագ արձագանքելու համար: Ամենակարևորը՝ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել հանրահավաքում զոհվածի ընտանիքին, ինչպես նաև ծանր վիրավորի ընտանիքին։ Անհավատալի է, որ նման արարք կարող է տեղի ունենալ մեր երկրում։ Այս պահին ոչինչ հայտնի չէ կրակողի մասին, որն այժմ մահացած է։ Ինձ վրա կրակել են և աջ ականջիս վերին հատվածը ծակվել է գնդակից։ ․․․ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ» ։