Հունիս-օգոստոս ամիսներին դատարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման 4 դեպք է արձանագրվել. «Իրավունքի ուժ» ՀԿ

Լուրեր

24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
Բոլորը

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2018 թվականի հունիս, հուլիս, օգոստոս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու խոչընդոտման 4 դեպք. այս մասին տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է ՀԿ-ի լրատվական ծառայությունը:

Ներկայացնում ենք արձանագրված դեպքերը՝ ըստ ժամանակագրության։

 

Հունիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում Դավիթ Գյուրջյանի՝ Փաստաբանների պալատի դեմ բերված բողոքի քննության ընթացքում Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը առարկել է դատական նիստի տեսանկարահանման դեմ՝ պարզաբանելով, որ այդ օրը եթերային տեսք չի ունեցել և չի ցանկացել նկարահանվել։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը  ընդունել է Գևորգ Գևորգյանի առարկությունը և արգելել է տեսանկարահանում իրականացնել դատական նիստի ընթացքում։ 

Հունիսի 11-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ ընթացող Սուրեն Ջեյրանյանի ավտովթարի գործով դատական նիստի ժամանակ դատական կարգադրիչը խոչընդոտել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանին իրականացնել իր մասնագիտական գործունեությունը՝ թույլ չտալով լուսանկարահանել դատական նիստի ընթացքը։ Դատական կարգադրիչը մինչև նիստի սկսելը լրագրողին զգուշացրել է, որ միայն մեկ օպերատորի է թույլատրվել նկարահանում իրականացնել։ Փաստացի այս դեպքում խտրական մոտեցում է ցուցաբերվել դատարանի կողմից։
Հունիսի 20-ին Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում Անդրեաս Ղուկասյանի գործով հերթական դատական  նիստի ժամանակ, «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուիզա Սուքիասյանին դատավոր Վարդան Գրիգորյանը արգելել է տեսալուսանկարահանում իրականացնել նախորոք դատարանին գրավոր դիմում չներկայացնելու պատճառաբանությամբ։ Նշենք, որ դատարանին տեսալուսանկարահանում անելու համար գրավոր դիմելու կարգ օրենքով սահմանված չէ։

Հուլիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում loritv.am կայքի խմբագիր Նարինե Ավետիսյանի հանդեպ բռնության գործով դատական նիստի ժամանակ դատավոր Լուսինե Աբգարյանը մերժել է տուժողի ներկայացուցչի  միջնորդությունը՝ լրագրողների աշխատանքը չսահմանափակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ դատական նիստի մասնակիցները, բացառությամբ գործով մեղադրյալ ճանաչվածների, առարկություն չեն ունեցել դատական բաց նիստի ողջ ընթացքի նկարահանման դեմ:

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության բացերով:

ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը։ Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և դատավորները, և լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզբունքների պահպանման համար:

Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով:

Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում և սահմանափակում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում.

Բոլոր դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքի չհիմնավորված սահմանափակումներից և ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը։

ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։

Բարձրագույն դատական խորհրդին՝ օրենքով սահմանված կարգով հաստատել զանգվածային լրատվության միջոցների եւ դատարանների փոխհարաբերության կանոնները՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։

Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործընթացին։