Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին
Քաղաքականություն
13.07.2024 | 15:29Լեհաստանը դիտարկում է տարբերակ, որով կխոցի Ուկրաինայի վրա արձակված ռուսական հրթիռները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լեհաստանի պաշտպանության նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Վաշինգտոնում ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտում ունեցած ելույթի ընթացքում։
Նա նաև հավելել է, որ ուկրաինացիները դեմ չեն լինի, եթե Լեհաստանը հրթիռներ խոցի Ուկրաինայի տարածքի վրա։