ՌԴ-ն ի՞նչ է ուզում, ՀՀ-ն ինքնասպանությա՞ն գնա, զենք չգնի․ Արևմուտքի հետ անվտանգային գործակցությամբ՝ այլընտրանք ենք փնտրում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 19:53
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան հայտարարում է, թե մտահոգված է, որ Երևանի հավանությամբ ԵՄ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ըստ նրա՝ ապրիլից առաքելության կազմում նաև Կանադայի ներկայացուցիչների առկայությունը «դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»։ Նույն ագրեսիվությունը Մոսկվայից և Բաքվից կա նաև Արևմուտքի հետ անվտանգային գործակցության նկատմամբ, «Սեզար» հրետանանային համակարգերի վաճառքի դեմ ագրեսիվ խոսեցին Ադրբեջանը և ՌԴ-ն։

Ընդգծելով, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ, Գալուզինը նշել է, թե Հայաստանը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է հանդիսանում․ «Մտահոգությունների շուրջ կառուցողական քննարկումներ ունենալու փոխարեն, ցավոք, Երևանն այլ ճանապարհ է ընտրել»։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նկատել է, որ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես՝ ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքների իրականացման առումով։ Գալուզինը մեղադրել է Երևանին «երկու աթոռի վրա նստելու փորձի» համար․ «Այսպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանը սեփական ձեռքերով ռիսկի է դիմում՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։

«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ՌԴ-ն անհանգստանում է, որ ՀՀ-ն կարող է դուրս գալ իր ազդեցության գոտուց։

«ՌԴ-ն ի՞նչ է ուզում, որ ՀՀ-ն ինքնասպանությա՞ն գնա, զենք չգնի, երբ ինքը չի վաճառում։ Արևմուտքի հետ անվտանգային գործակցությամբ ՀՀ-ն այլընտրանքներ է փնտրում։ ՌԴ-ն շատ նյարդային է՝ ՀՀ-ն Արևմուտքի միջոցով անվտանգային այլընտրանքներ է գտնում, և իրականում Ռուսաստանը վախ ունի, որ իրենից մեր կախվածությունը նվազի։ ՀՀ-ն վտանգավոր իրավիճակում է, ՌԴ-ի կողմ գնալը է՛լ ավելի վտանգավոր է, ոչինչ չանելը մեր պետության ոչնչացում է նշանակում։ ՌԴ-ն նյարդային է ԵՄ դիտորդների ներկայությունից, քանի որ ցանկանում էր Հայաստանում ՀԱՊԿ-ի դիտորդներ տեղակայել, ինչը տեղի չունեցավ»,- նշեց Գայանե Աբրահամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան