ԱՄՆ դեսպանն այցելեց Սյունիք՝ դիտարկելու ՀՀ-Ադրբեջան սահմանը․ չի բացառվում՝ սահմանազատման մյուս կետը այնտեղ լինի․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական, գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Մակրոնն ու Էրդողանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ Փարիզի՝ Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը՝ ուղղված պայմանագրին հնարավորինս շուտ հասնելուն, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում: Էրդողանն ասուլիսում պատասխանել է հարցին՝ «հնարավո՞ր է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ», արձագանքելով․ «Հիմա որոշումը կայացնում է պարոն Իլհամը, ոչ թե ես։ Մեր սիրտը ցանկանում է, որ այն ստորագրվի, և խաղաղություն տիրի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ ՀՀ-ի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այստեղ ևս դրական քայլեր են արվել։ Իմ եղբոր՝ Իլհամի հետ իմ հանդիպումներում նա նույնպես հանդես է գալիս դրական քայլերի օգտին»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանելով այս իրավիճակը, նշում է․ «Էրդողանը հրաժարվեց Շուշիում մասնակցել Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ժողովին և գնաց Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի խաղը դիտելու։ Այսօր նա Ալիևի հետ տարակարծիք է իրավիճակի զարգացման հարցում։ Թուրքիային դուր չի գալիս, որ Ալիևը փորձում է Էրդողանի ազդեցությունից դուրս գալ, որպես ինքնուրույն խաղացող դիրքավորվել, քանի որ Թուրքիան զրկվում է խաղաքարտերից»։

Այդուհանդերձ, Բադալյանը կարծում է, որ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների ընթացքը շարունակելու է Ադրբեջանի հետ հարաբերություններով պայմանավորել։ Ի՞նչ նկատի ունի Էրդողանը՝ ասելով, թե ՀՀ-ի վարչապետի հետ իր հանդիպումներում տեսնում են, որ այստեղ ևս դրական քայլեր են արվել։

«Էրդողանը նկատի ունի՝ ՀՀ-ն խելոք է պահում իրեն, Թուրքիային անհարմարություն չի պատճառում, չգիտեմ՝ Փաշինյանի հետ ինչ են խոսում, ով է կազմակերպում այդ խոսակցությունները և այլն»,- ասաց Բադալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան