ԲԱՆԱՎԵՃ․ Փոխե՞լ Սահմանադրությունը․ Ալիևի պահա՞նջ, թե՞ ՀՀ-ի օրակարգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 19:21
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:10
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու հողամասը վերադարձվել է համայնքին
21.07.2026 | 19:00
Ծառուկյանին կործանեցին իրեն «թագավոր» կոչողները, ուժային այն կենտրոնը, որն օգտագործեց նրան․ մեկը չեղավ՝ ձեռքը բռնի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:52
Մենք ունենք կուռ թիմ․ ԱԺ-ում որակապես նոր իրավիճակ կտեսնեք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:47
ԿԸՀ-ն բավարարե՞լ է Կարապետյանի նկատմամբ հետապնդում հարուցելու Դատախազության միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 18:43
Մերցն ու Ալիևը ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել
21.07.2026 | 18:31
ԿԸՀ-ն դատարանի գործառույթ չի իրականացնում, չենք կարող ասել՝ ինչ վարույթ է․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:20
UFC-ի նախագահը ԱԱ-2026-ի եզրափակիչի հեռարձակման կազմակերպիչներին անվանել է սպորտի պատմության մեջ վատագույնը
21.07.2026 | 17:59
Հայտնի է՝ որքան գումար են վաստակել ԱԱ-2026-ի չեմպիոնն ու բոլոր մասնակիցները
21.07.2026 | 17:48
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասով միջնորդություն ենք ստացել․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:46
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը
21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:07
Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Հայաստանը պետք է ունենա նախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական համակարգ, վարչապետի սուպերլիազորությունները պետք է բաշխվե՞ն արդյոք պետական այլ ինստիտուտների միջև, նախագահը պե՞տք է պահպանի ձևականին մոտ ֆունկցիաներ, թե՞ ավելի լայն․ եթե Ադրբեջանի նախագահի պահանջը ՀՀ-ին չլիներ, վստահաբար՝ սահմանադրական փոփոխություններից խոսելիս այս թեմաները կդառնային առաջնայինը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունից խոսել է դեռ 2020 թվականի պատերազմից առաջ՝ 2019-ից, երբ իշխանությունը խնդիր էր դրել հեռացնել ՍԴ դատավորների։ Անգամ՝ հանրաքվե նշանակվեց, սակայն կորոնավիրուսը չեղարկեց այդ հանրաքվեն։

2020-ի փետրվարին ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է մինչև հոկտեմբեր ներկայացներ հայեցակարգ, սակայն այս անգամ պատերազմը չեղարկեց այդ պրոցեսը։ 2022-ի հունվարին ստեղծվեց նոր հանձնաժողով, որի աշխատանքը ոչ միայն չեղարկված չէ, այլև կարևոր հարց է դրված՝ արդյո՞ք այս հանձնաժողովը կմշակի Սահմանադրության նոր նախագիծ, որտեղից կհեռացվի Անկախության հռչակագրի դրույթը։ Համենայնդեպս, Ադրբեջանը ՀՀ-ի և ԼՂ-ի վերամիավորման դրույթ պարունակող Հռչակագրի կտորը հանելու պահանջ է դնում՝ պայմանագիր կնքելու դիմաց։

Պե՞տք է փոխվի արդյոք Սահմանադրությունը, և արդյո՞ք Անկախության հռչակագիրը պե՞տք է հանվի․այս հարցադրումներով Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են Էդգար Ղազարյանը՝ քաղաքական գործիչ, Դավիթ Խաժակյանը՝ ԼՀԿ փոխնախագահ, Դանիել Իոաննիսյանը՝ ԻՔՄ ծրագրերի համակարգող, Վարազդատ Հարությունյանը՝ փաստաբան, Էդգար Վարդանյանը՝ քաղաքագետ։