Մենք դաշնակից պետություններ ենք․Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի ու Բայդենի հետ հարաբերությունների մասին

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան Newsweek-ի հետ հարցազրույցում անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և նախագահ Ջո Բայդենի հետ հարաբերություններին։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է PKK-ի, Գյուլենական շարժման դեմ բավարար գործողություններ չձեռնարկելու մեջ, հատկապես, երբ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին» (SDF) և հյուրընկալում Գյուլենին Փենսիլվանիայում գտնվող առանձնատանը։

Նշելով, որ ինքը և Բայդենը տարբեր տեսակետներ ունեն մարդու իրավունքների վերաբերյալ, Էրդողանը Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ ասել է. «Մենք կարծում ենք, որ Իսրայելի կողմից անմեղ մարդկանց դաժան սպանությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Սակայն ԱՄՆ վարչակազմն անտեսում է այդ խախտումները և իր ամենամեծ աջակցությունն է ցուցաբերում Իսրայելին։ Նա դա անում է՝ մեղսակից լինելով այս խախտումներին»։

Էրդողանը, միաժամանակ, նշել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են համաձայնության գալ  տարբեր հարցերի շուրջ։

«Ի վերջո, մենք դաշնակից երկրներ ենք։ Մենք կարող ենք խոսել հարաբերությունների մասին, որոնք տատանվում են հանգստության և անհանգիստ ժամանակաշրջանների միջև»,- ասել է նա։

Նշելով, որ իրենք միշտ անկեղծ են Բայդենի հետ հարաբերություններում և հոգ են տանում իրենց բարեկամության զարգացման մասին, Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան և ԱՄՆ-ը երկարամյա հարաբերություններ ունեցող երկու դաշնակիցներ են»։