Թուրքիան հենց սկզբից հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կողմ չի լինելու․ Էրդողան

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել Newsweek-ին, որում անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին և ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև «ուղիղ հակամարտության հնարավորության» մասին հարցին՝ հիշեցրել է, որ Թուրքիան հենց սկզբից հայտարարել է՝ չի լինելու այս պատերազմի կողմ։

«Մեր դիրքորոշումը միայն խաղաղության օգտին է։ Լուծումը ոչ թե ավելի շատ արյունահեղության ու տառապանքի, այլ երկխոսության միջոցով ձեռք բերված մշտական ​​խաղաղության մեջ է»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ իրավիճակն Ուկրաինային ավելի շատ վնաս է պատճառել, քան օգուտ, և որ Թուրքիան երկխոսում է երկու երկրների հետ՝ խաղաղությանը մոտենալու համար։

«Միավորելով կողմերին Անթալիայում և Ստամբուլում՝ մենք նպաստեցինք խնդիրների լուծման համար երկխոսության կարևոր ուղու ստեղծմանը: Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը և հացահատիկի առաքումները, որոնք մենք այնտեղից կատարեցինք, շատ ավելին էին, քան պարզապես տնտեսական և նյութատեխնիկական գործունեություն: Մենք չենք հավատում, որ այս պատերազմը միայն մեկ կողմի հաղթանակով կամ պարտությամբ սահմանափակելը լուծում է։ Մենք կարծում ենք, որ լուծումը երկխոսության և դիվանագիտության մեջ է։ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի հակամարտության հավանականությունը, անկասկած, մտահոգիչ է։ Ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել այս արդյունքին, պետք է գիտակցաբար խուսափել: Կարծում ենք՝ տեղին է հարցին մոտենալ լուծմանը միտված ու չափված մոտեցմամբ»,- ասել է  Էրդողանը։

Սիրիայի, Լիբիայի, նույնիսկ Ուկրաինայի հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիվանագիտության մասին հարցին էլ Էրդողանն այսպես է արձագանքել․ «Ձեր նշած բոլոր շրջաններում մենք սկզբունքային մոտեցում ենք պաշտպանում։ Մենք խնդիրներին մոտենում ենք անկեղծ և իրատեսական ճանապարհային քարտեզներով, այլ ոչ թե թաքնված օրակարգերից և զգացմունքային արձագանքներից բխող սկզբունքներով: Մենք առաջ ենք շարժվում՝ բարձրաձայնելով, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Անհնար է խթանել զգայուն գործընթացները՝ առանց դրանց հանգիստ մոտենալու»։

Նա նշել է նաև, որ Թուրքիան ամեն հարցում չէ, որ համաձայն է Պուտինի հետ։

«Բնականաբար, մենք ամեն ինչում համաձայն չէ, որ համաձայն ենք  պարոն Պուտինի հետ, բայց մենք կարող ենք հարցերը քննարկել իրար մեջ և մանրամասնել, թե ինչպես լուծել դրանք»,- հայտարարել է Էրդողանը։