Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մոտ ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Լուրեր

09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը Մոսկվայի մարզի Ստուպինո քաղաքի մոտ հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել։

«Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Ստուպինո քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության մասնագետները»,-գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ  հայտնել է, որ Շեբեկինսկի քաղաքային շրջանի Ռժևկա գյուղը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը։ Մեքենայի վրա անօդաչու թռչող սարք է հարձակվել, մարդ  է զոհվել։ Մեքենայի վրա մեկ այլ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով էլ երեք տղամարդ է վիրավորվել։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք։ Երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բրյանսկի, մեկական՝ Տամբովի, Տուլայի և Մոսկվայի շրջաններում։