Փաշինյանը երեք ամսում ինչպե՞ս կարող էր տապալել վաղուց տապալված արտաքին քաղաքականությունը. Ստոպա Սաֆարյանը` ՀՀԿ-ին

Լուրեր

04.06.2026 | 15:18
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները բացատրել է բուսասանիտարական նորմերով
04.06.2026 | 15:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի գրասենյակում // ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 15:03
Գյումրիի «Հայաստան» դաշինքի շտաբից համակարգիչներ ու փաստաթղթեր են առգրավվել
04.06.2026 | 15:01
Ադրբեջանից այսօր 42 վագոն դիզելային վառելիք կարտահանվի Հայաստան
04.06.2026 | 14:53
Կենտրոնում գտնվող 2 անշարժ գույք վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
04.06.2026 | 14:42
ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի ՀՀ-ին, վաղը 10,000 ծաղիկների խմբաքանակը կլինի Լատվիայում․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՀՀ-ին աջակցության ծրագիրը
04.06.2026 | 14:36
Հիմա էլ կարող ենք պնդել՝ 2026-ի ընտրությունները կեղծված են, և դա ՔԿ-ի ու ՀԿԿ-ի շնորհքն է. Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 14:25
Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտի տոմսերը սպառվել են ռեկորդային արագությամբ
04.06.2026 | 14:14
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
04.06.2026 | 14:11
Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 14:03
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանում գործողությունները շարունակելու մասին՝ չնայած հրադադարի համաձայնագրին
04.06.2026 | 14:01
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
04.06.2026 | 13:58
Փաշինյանը համալիրում մասնակցում է հայկական արտադրության զինտեխնիկայի ցուցադրությանը. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 13:54
Իշխանությունն իր հլուհպատակ իրավապահ համակարգով առավոտից մեր գրեթե բոլոր շտաբներում օպերացիա է իրականացնում. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:46
Ղրիմում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 10 մարդ
Բոլորը

Ուղիղ հինգ տարի առաջ այս օրը հայաստանցիներս կարդացինք հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ»։ Այս տարիների արդյունավետության, նախկին ու ներկա իշխանությունների արտաքին քաղաքականության և այլ  հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Այս հինգ տարիների ընթացքում ավելի շատ կորցրեցի՞ նք, թե՞ շահեցինք:

-Այդ հարցը պետք է տարբեր կողմերից դիտարկել:  Ի՞նչ կլիներ, եթե չմիանայինք ԵՏՄ-ին: Գուցե ունենայինք Ասոցացման համաձայնագիր` դրանից բխող բոլոր հետևանքներով, Չինաստանի և այլ երկրների հետ առևտրային համաձայնագրեր: Վստահ եմ` ավելի կխորացնեինք հարաբերություններն Իրանի հետ: Շատ հնարավորություններ կորցրեցինք: Իսկ ԵՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունները եղել և մնում են զրոյական մակարդակի: Սերժ Սարգսյանի` անվտանգության հետ կապված փաստարկը սնանկ դուրս եկավ, քանի որ 2016 թվականի ապրիլին կանգնեցինք Արցախը կորցնելու վտանգի առաջ: Այսպիսի արդյունքներով պարծենալ հնարավոր չէ:

-Մենք կարո՞ղ էինք ավելի արդյունավետ քաղաքականություն վարել ԵՏՄ շրջանակներում:

-Մենք տեսնում ենք, թե մեր գործընկերներին ինչպես է զայրացնում, երբ ինքնիշխան որևէ քայլ ենք անում: Դե պատկերացրեք, որ լեգիտիմ իշխանության քայլերին է այսպիսի արձագանք, ինչի՞ մասին է խոսքը:

-Նախկին իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե Փաշինյանը տապալում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ արևմտյան երկրների հետ դրանք ակտիվ չեն: Կիսո՞ւմ եք  այդ կարծիքը:

-Բացարձակ ոչ: Արտաքին քաղաքականությունը շատ ավելի շուտ է տապալված եղել: Այդ հայտարարություններն անողների հիշողությունները կարճ են, բայց մենք կթարմացնենք: Եթե Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել, եթե մենք այդպես էլ չօգտվեցինք ԵՏՄ 170  միլիոնանոց շուկայից, Նիկոլ Փաշինյանը երեք ամսում ինչպե՞ս կարող էր տապալել մի բան, որն արդեն տապալված էր: Ավելին` Նիկոլ Փաշինյանն ուզում էր գետնին թավալված արտաքին քաղաքականությունը բարձրացնել:

-Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ի՞նչ հեռանկարներ կան: Անգելա Մերկելի այցը Վրաստան և Ադրբեջան, կարծես թե, առավել արդյունավետ էր։ Համենայն դեպս՝  Վրաստանը ստացավ մեծ ֆինանսական օգնություն:

-Որովհետև Վրաստանը վաղուց էր հայտարարել իր արտաքին քաղաքական կուրսի մասին: Հինգ տարի առաջ, երբ նախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, շատ կոնկրետ գործընթացի սկիզբ դրվեց: Ադրբեջանի դեպքում գործակցության ոլորտները նեղ են, բայց շահերը հստակ են: Կողմերը գիտեն`ի՞նչ են միմյանցից ուզում: Մենք տարիներ շարունակ բանակցեցինք, որին հաջորդեց երեք տարվա անորոշությունը, հետո եղավ պայմանագիր, որը շրջանակային համաձայնագիր   է, ոչ թե գործողությունների ծրագիր: Ասոցացման համաձայնագիրը ենթադրում է կոնկրետ ծրագրեր և ժամանակացույց, ինչը չկա ՀՀ-ի հետ պայմանագրում: Տեղին չեն Վրաստանի հետ համեմատությունները, որովհետև Հայաստանը հետ է գցվել: Հիմա մեզ հետ գցողներն ասում են` ինչո՞ւ է Վրաստանն առաջ: Փաշինյանի գալով Հայաստանի ընդերքում նա՞վթ պետք է հայտնվեր, որ բավարարվեին Մերկելի բիզնես հետաքրքրությունները:

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով  2008 թ. մարտի 1-ի դեպքերի քննությունը, նշել է. «Իհարկե, մենք մտահոգված ենք, որ Հայաստանում իրավիճակը դեռևս եռում է՝ կապված տասնամյակներ առաջ տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրմամբ, դուք գիտեք փաստերը, գիտեք, որ ձերբակալություններ են տեղի ունենում: Դա, իհարկե, մենք համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը: Եվ մենք իսկապես ցանկանում ենք, որ այդ բոլոր ներքին գործերը կարգավորվեն օրենքի, Սահմանադրության ամուր հիմքերի վրա ու  արագորեն հաղթահարվեն»: Այս և վերջին շրջանի այլ հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Լավրովի հիմնական մտահոգությունները պայմանավորված են ՀԱՊԿ-ի և և այդ կառույցի հանդեպ մեր պարտավորությունների կատարմամբ: Նախ` ՀՀ-ում ոչինչ չի եռում: «Եռում են» պատասխանատվության չենթարկված պաշտոնյաները: Լավրովն իզուր է կարծում, թե 2008 թ. մարտի 1-ին կատարվածն ունի վաղեմության ժամկետ: Այնպես չէ, որ մենք չենք հասկանում` խախտվո՞ւմ է Սահմանադրությունը, թե՞ ոչ: Նա չպետք է հուշի: Հակառակը` այսօր ամեն ինչ բերվում է օրենքի և Սահմանադրության դաշտ: Լավրովի խոսքերից չի հասկացվում` ի՞նչ պարտավորություններ ունի ՀՀ-ն ՀԱՊԿ-ի առաջ, որ չի կատարում: Հայաստանը միշտ կարող է փոփոխել իր ներկայացուցիչ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Անգամ պարտադիր չէ, որ քրեական հանցագործության մեջ մեղադրվի: Ես գտնում եմ, որ այդ պաշտոնի համար Խաչատուրովից լավ տարբերակներ կան:

-Միքայել Հարությունյանին չարտահանձնելու մասին տեղեկություններին  ինչպե՞ս եք վերաբերվում: Քանի որ նա ՌԴ քաղաքացի է, հղում արվեց Ռուսաստանի Սահմանադրությանը:

-Ռուսական մամուլն ակնարկներ արեց, սակայն կան դրա հետ կապված միջպետական համաձայնագրեր, որոնք սահմանադրական դրույթներից բարձր են: Ռուսաստանը չի կարող մերժել այդ պահանջը:

-Վտանգներ չկայի ՞ն, երբ այլ պետության քաղաքացին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար:

-Դա խայտառակություն է: Ռուսաստանն ինքը չպետք է լռեր: Բացատրություն պետք է տրվեր:

-Առաջիկայում սպասվում է Փաշինյան-Պուտին հանդիպում: Որո՞նք են լինելու առանցքային հարցերը:

-Ուզենք, թե չէ՝ մեկը ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի հարցն է: Պաշտոնական Երևանը փաստերով պետք է ցույց տա, որ Ռուսաստանը չպետք է մտահոգվի այս գործընթացներից: Պետք է վստահեցնենք, որ փոփոխությունները չեն ազդի հայ-ռուսական համագործակցության  և ՀԱՊԿ-ի առաջ պարտավորությունների կատարման վրա: Պետք է ներկայացվեն փաստեր, որ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի «Մարտի 1»-ի գործի հետ և քաղհալածյալ չէ: Պետք է հասկացնենք, որ մեր կայունության ամենակարևոր գործոնն արտահերթ ընտրություններն են:

 

Լևոն Փանոսյան