Ըստ թուրք գործիչի՝ Ադրբեջանում 35.000 հայ է մնացել

Լուրեր

13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
Բոլորը

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող (ԱՍԻՄԴԵՐ) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե Ադրբեջանում այժմ ապրում է 35.000  հայ. փոխանցում է ermenihaber-ը:

Գյոքսել Գյուլբեյը նշել է, որ մինչ 1992թ. ղարաբաղյան պատերազմը, քանի դեռ Ադրբեջանը և Հայաստանը չէին անկախացել, հարյուրավոր ամուսնություններ են եղել: 

«1992թ. Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի և կամավորական ուժերի կողմից Ղարաբաղը գրավելուց, կոտորածներ իրականացնելուց հետո, երկու ժողովրդի միջև պառակտումներ են եղել»:

Նրա համոզմամբ` Ադրբեջանում բնակվող հայերը վերաբնակության անցան իրենց երկրում` Հայաստանում, սակայն այն հայ կանայք, ովքեր ամուսնացած էին ադրբեջանցի տղամարդկանց հետ և ունեին նրանցից երեխաներ, շարունակեցին ապրել Ադրբեջանում: Ներկայումս նրանք նույնպես շարունակում են ապրել Ադրբեջանում:  

«ԱՍԻՄԴԵՐ»-ի նախագահը, վկայակոչելով որոշ վիճակագրական ուսումնասիրությունների տվյալներ, նշում է, որ այդ ընտանինքների թիվը հասնում է 35.000-ի: 

Ըստ նրա՝ մորական կողմից հայ երեխաները պետական համակարգում պաշտոններ են զբաղեցնում: Գյուլբեյն Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել է վերոհիշյալ հանգամանքի վրա և շեշետել, թե պետք է հետևողական լինել, որպեսզի այդպիսի ընտանիքների երեխաները պաշտոններ չզբաղեցնեն:

Նույն  իրավիճակը կա նաև Թուրքիայում: Այնտեղ ապրում է 100.000 հայ քաղաքացի, որոնցից բացի կա 70.000 Հայաստանի քաղաքացի՝ որպես ներգաղթյալ: Մասնավորապես կանայք գումարի դիմաց թուրք ընտանինքերի երեխաների են խնամում:

«Մենք մեր բարեկամներից ենք տեղեկանում, որ հայի արյունը կրող երեխաները Վրաստանում և Ռուսաստանում հանդիպում են իրենց հայ հարազատների հետ»: