Բեռլինը վերանայում է հարաբերությունները Թբիլիսիի հետ և դադարեցնում ռազմական գործընկերությունը․ Վրաստանում Գերմանիայի դեսպան

Լուրեր

22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:55
Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը
22.11.2024 | 22:52
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:42
Եղել է վարչապետի խնդրանք. Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:27
Ինչու 1 օրում 6 պաշտոնյա հրաժարական տվեց. Փաշինյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:17
Հարավային Կորեան հայտնում է, որ ՌԴ-ն ՀՕՊ համակարգեր է փոխանցել ԿԺԴՀ-ին
22.11.2024 | 22:10
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրայինին․ ՈՒՂԻՂ
22.11.2024 | 22:04
Ինքնահռչակ Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա է մեկնել
22.11.2024 | 21:50
Թուրքիայի ԶՈՒ-ի գնդապետը դատապարտվել է 44 տարվա ազատազրկման զինվորների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
22.11.2024 | 21:37
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
22.11.2024 | 21:28
Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ հարցերի տոտալ գրաքննություն կկիրառվի
22.11.2024 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
22.11.2024 | 21:00
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը
Բոլորը

Վրաստանը ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկիր է, բայց մենք այս գործընթացում հասել ենք շատ դժվար կետի։ Վրացական կառավարության քաղաքական կուրսի պատճառով ԵՄ-ին Վրաստանի միանալու գործընթացը դադարեցվել է։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Դեսպանի խոսքով՝ անդամակցության գործընթացի արագությունն ու որակը թեկնածու երկրի ձեռքում են։ Նա, միաժամանակ, նշել է, որ Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ։

«Պետք է հնարավորինս արագ առաջ շարժվել։ Մենք ուզում ենք առաջ գնալ, բայց անդամակցության գործընթացի արագությունն ու որակը թեկնածու երկրի ձեռքում են։ Ես կխոսեմ գերմանական կողմից և կասեմ, որ մենք դիտարկում ենք նաև մեր հարաբերությունները Վրաստանի հետ, մենք ունենք շատ երկար և խորը հարաբերություններ։ Մենք Միացյալ Նահանգների հետ միասին Վրաստանի զարգացման համագործակցության խոշորագույն դոնորներից ենք։ Այս պահին որոշել ենք նոր պարտավորություններ չստանձնել Վրաստանի հետ կապված, ուստի Գերմանիան ներկայում չի ընդունում նոր ֆինանսական պարտավորություններ Վրաստանի նկատմամբ։ Գերմանացի զինվորականները նույնպես դուրս են եկել նոր գործընկերությունից»,- ասել է Ֆիշերը։

Ըստ դիվանագետի՝ չեղարկվել է այն ծրագիրը, որն անցկացվում էր Թբիլիսիում անցյալ տարի և պետք է կայանար այս ամառ՝ Բեռլինում։

«ԱՄՆ-ի հետ միասին մենք եղել ենք Վրաստանի պաշտպանական լավագույն գործընկերը, դա այն է, ինչ ուզում ենք լինել։ Մենք դիտարկում ենք իրավիճակը և համապատասխան որոշում կկայացնենք»,- հայտարարել է դեսպանը։