FPWC-ն պաշտպանում և՛ արջերին, և՛ գյուղացիներին․ իրականացվում է գորշ արջերի արհեստական կերակրման ծրագիր՝ նվազեցնելով արջերի այցելությունները բնակավայրեր

Լուրեր

31.05.2026 | 20:00
չԾխելու ՇԵՐՏԵՐԸ. ինչպես է շրջանցվում արդեն 6 տարի գործող օրենքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 19:52
Զելենսկին հայտարարել է, որ Հայաստանին պետք է աջակցել Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին
31.05.2026 | 19:16
Մեզ սարքում են ՌԴ-ի թշնամի, տանում Ուկրաինայի ճանապարհով․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 18:10
Ժամանակը չէ. Քոչարյանը` իր ընտրվելու շանսերի մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 17:47
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
31.05.2026 | 17:19
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե իշխանության գալու դեպքում որ հարցն է դարձնելու Ադրբեջանի հետ բանակցային օրակարգի առաջնահերթություն
31.05.2026 | 16:05
Կոչ ենք անում քաղաքական ուժերին հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից․ Գարեգին Բ
31.05.2026 | 15:52
Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե երբ Հայաստանը կմտածի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին
31.05.2026 | 15:37
Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել․ Օվերչուկ
31.05.2026 | 15:02
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Բոլորը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նորարարական լուծումներ է փնտրում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի հաղթահարման համար։ Այդ նպատակով FPWC-ն իրականացնում է գորշ արջերի արհեստական կերակրման ծրագիր՝ նվազեցնելու արջերի այցելությունները բնակավայրեր։ Այս մոտեցումը համահունչ է Բեռնի կոնվենցիայի սկզբունքներին․ տեղեկացնում են FPWC-ից։

Վայոց ձորում գորշ արջերի հաճախակի այցելությունները բնակավայրեր պայմանավորված են մի շարք գործոններով, ներառյալ կենդանիների սննդի և բնամիջավայրի կրճատումը։ Կլիմայական փոփոխությունները էլ ավելի են բարդացնում իրավիճակը։ Արջերի այցելությունների հետևանքով բնակիչները և ֆերմերները զգալի վնասներ են կրում։ Օրինակ՝ 2024թ. ապրիլին արձանագրվել է 18 այցելություն Շատին գյուղ, իսկ մայիսին՝ 13 դեպք Շատինում և Սալլիում։ Վնասվել են ընտանի թռչուններ, գյուղատնտեսական կենդանիներ, մեղվափեթակներ և ծառեր։

Արհեստական կերակրման մեթոդը կիրառվում է խիստ անհրաժեշտության դեպքում՝ միայն մասնագետների ղեկավարությամբ և հսկողությամբ։ Նախնական արդյունքները խոստումնալից են. արջերի այցելությունների քանակը նվազել է, ինչը նշանակալի ձեռքբերում է։

FPWC-ն շարունակելու է մշտադիտարկել իրավիճակը և հրապարակել արդյունքները։ Ծրագիրն իրականացվում է Bears in Mind կազմակերպության աջակցությամբ։
Կարևոր է նշել, որ արհեստական կերակրման մեթոդը պահանջում է մասնագիտական գիտելիքներ և փորձ։ Հանրությանը խստիվ խորհուրդ է տրվում չիրականացնել նմանատիպ գործողություններ՝ չվտանգելով ո՛չ վայրի բնությունը, ո՛չ էլ սեփական անվտանգությունը։