Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ստացել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 12,5% բաժնեմասը

Լուրեր

14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ստացել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության՝ իրեն խոստացված 125 % բաժնետոմսերը։ Մինչդեռ Լիդիանի այս շռայլ նվիրատվության մտադրության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է մոտ 15 տարի առաջ՝ 2023 թ-ի փետրվարին՝ ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև։

2024 թ-ի հունվարի 18-ի նիստում կառավարությունը հաստատեց «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 125 %-ը Հայաստանին նվիրաբերելու որոշումը և 1 ամիս ժամանակ տվեց՝ պայմանագրի նախապատրաստման և գույքային իրավունքների պետական գրանցման համար։  

Factor.am-ը էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեց՝ ո՞ր փուլում է պայմանագրի կնքումը, ե՞րբ է նախատեսվում և ինչո՞ւ է ձգձգվում։ Պարզվեց՝ կառավարությունը բոլորովին վերջերս՝ հունիսի 14-ին, մեկ այլ որոշմամբ երկարաձգել է պայմանագրի կնքման ժամկետը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այս հետաձգումը, ըստ նախարարության, պայմանավորված է «որոշ տեխնիկական խնդիրներով»։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 2023 թ-ի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերության ընդհանուր պարտավորությունները կազմել են 6247 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ կուտակած վնասը՝ 366.3 միլիոն ԱՄՆ դոլար։

Բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կետերից մեկով նշվում է՝ «Նվիրառուն սույնով հավաստում է, որ ծանոթացել է Պայմանագրի կնքման օրվա դրությամբ Ընկերության գործունեության մանրամասներին, ինչպես նաև վերջինիս ֆինանսական վիճակին ու պարտավորություններին»: Սակայն այդ պարտավորությունները չստանձնելու մասին որևէ նշում փաստաթղթում չկա։ Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից պնդել են նախկին հայտարարությունը՝ ««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության ընթացքում առկա ֆինանսական պարտավորությունների մասով ՀՀ կառավարությունը պարտավորություններ չի ստանձնի»։

Նախարարությունից նաև հետաքրքրվել էինք, թե ի՞նչ է արվել 2023 թ-ի տարեվերջին Բեռնի կոնվենցիայի կոմիտեի տված գնահատականների կապակցությամբ, ըստ որոնց՝ ՀՀ կառավարությունը պետք է դադարեցնի Ամուլսարում ոսկու հանքի հետ կապված աշխատանքները, վերանայի Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ՇՄԱԳ-ը, այսինքն՝ փաստացի նոր ՇՄԱԳ իրականացնի, ստեղծի «Ջերմուկ» ազգային պարկ և այլն։

««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն անցել է ՇՄԱԳ փորձաքննություն, և հետագա արդյունքները մի քանի անգամ դիտարկվել են մասնագետների կողմից, հետևաբար՝ ընկերության գործարկման արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը գնահատված և կառավարելի են»,- պատասխանել են նախարարությունից։

Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ փորձաքննության «ժամկետանց» լինելու հարցին, օրենքի դրույթներին, միջազգային փորձագիտական ու ՀՀ քաղաքացիների կարծիքներին Factor.am-ն անդրադարձել էր ավելի վաղ։ Բայց, փաստորեն, կառավարությունը մտադիր չէ վերանայել իր դիրքորոշումը։  

1 տարի առաջ կառավարության ու ընկերության ներկայացուցիչները հայտարարում էին, թե առաջին ոսկին Ամուլսարի հանքավայրից ծրագրում են ստանալ 2024 թ-ին։

Factor.am-ը «Լիդիան Արմենիա»-ից փորձեց ճշտել՝ ներկայում ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, արդյո՞ք գործընթացներն ըստ ծրագրի են գնում։ Պատասխանը հակիրճ էր՝ «նախապատրաստական փուլում ենք»։

Գայանե Խաչատրյան