Կրեմլում մեկնարկել են Պուտինի և Մոդիի բանակցությունները

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բանակցություններ են սկսել Կրեմլում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը նշել է, որ երկու երկրների հարաբերություններն արտոնյալ ռազմավարական գործընկերության բնույթ են կրում, երկրները կապված են բարեկամությամբ։

«Մեր երկրներն ունեն երկարամյա բարեկամություն, լավ հարաբերություններ, որոնք զարգացել են տասնամյակների ընթացքում, և այս տարի մենք նշում ենք դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 77 տարին։ Այսօր մեր հարաբերություններն ունեն հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության բնույթ»,- ասել է Պուտինը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Մոդիին՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման լուծում գտնելու փորձի համար։

«Երախտապարտ եմ Ձեզ այն ուշադրության համար, որ դարձնում եք ավելի սուր խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու որոշ ուղիներ գտնելու փորձի համար, իհարկե, առաջին հերթին խաղաղ ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետի հետ նախօրեին ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկել են բոլոր հարցերը։

«Մենք երեկ ոչ պաշտոնական միջավայրում հնարավորություն ունեցանք գործնականում խոսել բոլոր հարցերի շուրջ»,- հայտարարել է Պուտինը։