ՌԴ-ն պետք է խզի Ուկրաինայում կռվող Հնդկաստանի քաղաքացիների հետ պայմանագրերը․ Մոդիի պայմանը Պուտինին

Լուրեր

09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
Բոլորը

Ռուսաստանը որոշել է աշխատանքից հեռացնել Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք պայմանագիր են կնքել ՌԴ Պաշտպանության նախարարության հետ՝ այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում բարձրացրել է այս հարցը։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ սեփական աղբյուրներին հղումով, գրում է Current time-ը։

Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերում կռվող Հնդկաստանի քաղաքացիների հետ պայմանագրերը խզելուց բացի, ռուսական կողմը կաջակցի նրանց հայրենիք վերադառնալուն։

2024 թվականի փետրվարին Հնդկաստանի իշխանությունները հայտնել էին երկրի մոտ 20 քաղաքացու վերադարձնելու մասին, որոնք ռուսական բանակում են։ AFP-ն գրել էր, որ նրանք կարող էին Ռուսաստանում հայտնվել «բանակային օգնականների» դերում։ Ըստ լրատվամիջոցի՝ Հնդկաստանի մի քանի քաղաքացիների առաջարկել էին աշխատել ավերված շենքերում, սակայն ժամանելուց հետո նրանց «զենք են տվել»։

Մարտի 6-ին Հնդկաստանի յոթ քաղաքացիներ տեսաուղերձ էին  ձայնագրել, որտեղ ասում էին, որ իրենց խաբեությամբ ուղարկել են պատերազմելու Ուկրաինայի դեմ։

Հնդկաստանի Հետաքննությունների կենտրոնական բյուրոն (CBI) հայտնել էր, որ Ռուսաստանի տարածքով արդեն Ուկրաինայում պատերազմի ուղարկված հնդիկների թվում կան նաև ծանր վիրավորներ։ Միևնույն ժամանակ, ըստ Reuters-ի՝ հավաքագրված հնդիկներից երկուսն արդեն մահացել են ուկրաինական պատերազմում, նրանց մարմինները մնացել են մարտի դաշտում։ Ապրիլին էլ Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ  Ուկրաինայից հայրենիք են վերադարձել նախկինում հավաքագրված տասը տղամարդ։

Միաժամանակ, մայիսին Հնդկաստանը հայտարարել էր 4 մարդու կալանավորման մասին, որոնք կասկածվում են մարդկանց թրաֆիքինգի խոշոր ցանցում մասնակցության մեջ, որոնց անդամները խաբեությամբ երիտասարդներին Ռուսաստան էին տանում, որտեղ նրանց ստիպում էին պայմանագրեր կնքել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ և ուղարկում Ուկրաինա՝ պատերազմի: