Կրեմլն «առավելագույնս ուշադիր» հետևելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Լուրեր

09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կրեմլն ուշադրությամբ հետևելու է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարություններին և որոշումներին, քանի որ դաշինքը «Ռուսաստանը դիտարկում է որպես թշնամի և ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Առավելագույնս ուշադիր հետևելու ենք։ Գիտեք, որ ՆԱՏՕ-ն դաշինք է, որը Ռուսաստանի Դաշնությանը համարում է թշնամի, հակառակորդ։ Սա դաշինք է, որը բազմիցս բացեիբաց հայտարարել է մարտի դաշտում Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակի մասին։ Եվ սա դաշինք է, որն ուղղակիորեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ՝ ուկրաինական կողմից»,- ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան «ամենայն ուշադրությամբ հետևելու է հռետորաբանությանը, բանակցություններին, որոշումներին, որոնք կընդունվեն և կարձանագրվեն թղթի վրա» գագաթնաժողովից հետո։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։