«Ոսկե ծիրան»-ը կարմիր գորգի փոխարեն ներկայացրեց տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2024 | 13:15
Իսրայելն ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին
06.10.2024 | 12:55
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
06.10.2024 | 12:34
Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման և առճակատման միջև
06.10.2024 | 11:55
Տարածքների առևտուր չի լինի․ Զելենսկին խաղաղության՝ հասնելու մասին
06.10.2024 | 11:31
Իրանի հարձակմանն արձագանքելը մեր իրավունքն ու պարտականությունն է․ Նեթանյահու
06.10.2024 | 11:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2024 | 10:41
Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում
06.10.2024 | 10:14
Սպիտակ համայնքի Շենավանի հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ
06.10.2024 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.10.2024 | 22:17
Անցիր փորձությունները և ստացիր բաժնետոմս նվեր. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացնում է Myinvest հարթակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2024 | 21:43
Ինչու է ձերբակալվել Տեղի համայնքապետը
05.10.2024 | 20:54
Կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել ՀՀ-ին. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողողի արդյունքներով բանաձև է ընդունվել
05.10.2024 | 20:13
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
05.10.2024 | 19:17
Մեկնարկել է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
05.10.2024 | 19:00
Երևանցիները չպետք է թույլ տան 5 հրեշ-երկնաքերերի կառուցումը Հրազդանի կիրճի ափին, աբսուրդ է. Թարխանյան
Բոլորը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի բացման արարողության ավանդական կարմիր գորգը փոխարինել էր արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած 21մ երկարությամբ ձգվող 7 եզակի կարպետներով։ «Վերիշենի արհեստների կենտրոնի» և «Woolway արվեստանոցի» կին գորգագործների ձեռքերով պատրաստած կարպետները կազմում են Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրած «Տեղորոշում» ժամանակակից կարմիր գորգի հավաքածուն։ Հավաքածուն կառուցված է հայկական գորգագործության բնօրրան` Արցախի բնակավայրերի տեղագրական քարտեզներով։ Հավաքածուն թողարկել է «ԱՀԱ կոլեկտիվը»` «Ոսկե ծիրանի» և ARARAT թանգարանի համագործակցությամբ։

Բացման արարողության ընթացքում կարպետներից մեկը հանձնվեց փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնին։

«Ավանդույթը կոտրելը, իհարկե, դժվար որոշում է, այն էլ այնպիսին, որն ունի ավելի հին պատմություն, քան աշխարհի բոլոր կինոփառատոնները, սակայն հզոր ավանդույթին հրաժեշտ տալուց էլ ավելի մեծ ուժ է տալիս նոր ավանդույթի ստեղծումը»,-նշում է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

«Գորգարվեստը հայկական մշակույթի առանցքային դրսևորումներից է` իր դարավոր պատմությամբ ու վարպետությամբ և միջազգային բարձր ճանաչմամբ։ Ուրախ եմ, որ 2023 թ.-ից ի վեր «ԱՀԱ կոլեկտիվը» Դավիթ Քոչունցի հետ միասին սկսել է ժամանակակից բովանդակություն և նոր ձևեր բերել հայկական գորգարվեստում` կին գորգագործների հետ համագործակցությամբ։ Կարևոր է, որ թե՛ գորգագործությունը, թե՛ խորհրդանշերը անընդհատ ընդլայնվեն և արտացոլեն արդի իրողությունները։ Այսպիսով հասարակության մեջ կձևավորվեն նոր մշակութային խոսույթներ և անցյալի ու ներկայի միջև ավելի խորը կապ և փոխըմբռնում»,- նշում է համադրող, արվեստաբան, ԱՀԱ կոլեկտիվի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը։

«Կինոն ինձ համար շատ կարեւոր է։ Կապը կինոյի հետ ինձ հարստացրել է որպես արվեստագետ, դա ինձ համար հիմք է, որից ես հաճախ օգտվում եմ։ Ոսկե ծիրանը ամենամեծ փառատոնն է Հայաստանում, որի ժամանակ գորգով անցնում են տարբեր մարդիկ, տարբեր հյուրեր, իսկ գորգը լավագույն մեդիաներից է ներգործություն ունենալու համար և մտքեր ու ձևեր կազմաքանդելու, որից ես երբեք չեմ հրաժարվում ստեղծագործելիս»,- նշում է ժամանակակից գորգերի հեղինակ, արվեստագետ Դավիթ Քոչունցը։

«Նմանատիպ նախագծերը հնարավորություն են տալիս մոռացության մատնվող արվեստ-արհեստին վերածնունդ ապրելու և ընդգրկելու հատկապես երիտասարդ ստեղծագործողների։ «Woolway» թիմը մեծագույն պատասխանատվությամբ մասնակցեց գաղափարի իրագործմանն ու իրականացմանը։ Հուսով եմ, որ այս գաղափարը շատ կարծրատիպեր կկոտրի և հայ արվեստագետներին ազատ ու ավելի համարձակ ստեղծագործելու հնարավորություն կտա։»,- նշում է «Woolway» արվեստանոցի գորգերի ավագ վերականգնող, ՀՀ ժողովրդական վարպետ Մարիամ Նալբանդյանը։

«Իմ համար մասնակցել նման գեղեցիկ ու շատ կարևոր փառատոնին ու ունենալ փոքրիկ ներդնումը այդ հզոր ու գեղեցիկ գործի մեջ մեծ պատիվ է։ Լինել մի մասնիկը այդ պատմական գորգերի, որը իմ հայրենիքի` Արցախի հետ է կապված շատ կարևոր ու հուզիչ է։ Ամեն մի շարքը գործելուց ինձ այնտեղ էի պատկերացնում, այդ ճանապարհները ինձ Արցախ էին տանում, դա անբացատրելի զգացմունք է։ Գորգեր որոնք մարդուն տանում են Արցախ թռչող գորգի պես պետք է պատմեն արցախցու անցած ճանապարհը ու չթողնեն, որ Արցախը մորացվի»,- նշում է «Վերիշենի արհեստների կենտրոնի» գորգագործ Միլենա Օրդիյանցը։

Նշենք նաև, որ փառատոնի այս փոփոխությանն ընդառաջ ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և «ԱՀԱ կոլեկտիվի» հետ համատեղ կազմակերպել էր Դավիթ Քոչունցի գորգագործական առաջին հավաքածուի ցուցադրություն, որը համադրել է Նայիրի Խաչատուրեանը։

«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնհատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են Հին Խնձորեսկի ժայռափոր միջավայրում։ «Համարձակ Խնձորեսկ» ցուցադրությունը կգործի Արարատի թանգարանում մինչև օգոստոսի 1-ը։