Դեմիրալի որակազրկումն ուղղված է Թուրքիայի դեմ. Էրդողան
Քաղաքականություն
07.07.2024 | 19:00Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՈւԵՖԱ-ի կողմից թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի որակազրկումը Եվրոպայի առաջնությունից որակել է որպես քաղաքական դրդապատճառներով որոշում, որը ստվեր է գցում մրցաշարի վրա։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանի խոսքով՝ Դեմիրալի որակազրկումն ուղղված է ոչ այնքան հենց ֆուտբոլիստի, որքան Թուրքիայի դեմ։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ազգային հավաքականը փայլուն խաղով է պատասխանել «ցուցաբերված անարդարությանը»։
Հիշեցնենք՝ ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Թուրքիայի խաղացող Դեմիրալին «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրելու համար։