Կրեմլում մեկնարկել է Պուտինի և Օրբանի հանդիպումը

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը հայտարարել է, որ իր զրուցակցին կծանոթացնի Ուկրաինայի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկների մանրամասներին, ինչպես նաև ակնկալում է իմանալ հունգարական ծրագրի մանրամասները։

«Հուսով եմ՝ կներկայացնեք ձեր դիրքորոշումը, եվրոպացի գործընկերների դիրքորոշումը»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ Օրբանը Մոսկվա է ժամանել ոչ միայն որպես երկարամյա գործընկեր, այլև որպես ԵՄ Խորհրդում նախագահող։

«Բարի գալուստ Մոսկվա, Ռուսաստան։ Ես հասկանում եմ, որ այս անգամ ժամանել եք ոչ միայն որպես մեր վաղեմի գործընկեր, այլև որպես Եվրոպական Խորհրդում նախագահող»,- ասել է ՌԴ նախագահը՝ առաջարկելով քննակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Ըստ աղբյուրի՝ Օրբանն իր հերթին «հատուկ» է անվանել Պուտինի հետ այս հանդիպումը։

Մինչ այս, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Վիկտոր Օրբանի այցը Մոսկվա տեղի է ունենում բացառապես Հունգարիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների շրջանակում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հարցում ԵՄ դիրքորոշումը բացառում է պաշտոնական շփումները ԵՄ-ի և Վլադիմիր Պուտինի միջև։

«Ուստի, Հունգարիայի վարչապետը ոչ մի ձևով չի ներկայացնում ԵՄ-ն»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս Օրբանն այցով Կիևում էր։