Վահագն Արսենյանը բնակարաններ է գնել ԱՄԷ-ում․ ինչ է հայտարարագրել Ջերմուկի համայնքապետը

Լուրեր

14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
Բոլորը

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանի որդին, անցած տարի հունվարին 6 բնակարան և 1 ոչ բնակելի տարածք է գնել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այդ ողջ գույքի համար նա վճարել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար (14․6 մլն ԱՄԷ դիրհամ)։
Բացի այդ, Արսենյանը հայտարարագրել է Ջերմուկում 8 հողամաս, հասարակական նշանակության 3 շինություն, Երևանի Կենտրոնի նորակառույցներից մեկում բնակարան և 3 ավտոկայանատեղի։ Նա նաև հասարակական նշանակության 2 շինություն է ունեցել Արցախում, որոնք տարեվերջի դրությամբ առկա գույքի ցանկում արդեն չի նշել։

Արսենյանն հայտարարագրել է 2021 թ-ին գնած PORSCHE մակնիշի նույն տարվա արտադրության ավտոմեքենա, 2023 թ-ին ձեռք է բերել միանգամից 3 ավտոմեքենա՝ 83 հազար դոլարով TOYOTA ԱՄԷ-ում (2022թ-ի արտադրության), 42 մլն ՌԴ ռուբլով ROLLS-ROYCE և 45․2 մլն դրամով TOYOTA Երևանում (2023թ-ի արտադրության)։ Վերջինը նա վաճառել է 9․8 մլն ռուբլով Սերգեյ Շպակին (ըստ ամենայնի՝ Ռուսաստանում)։ Վաճառել է նաև PORSCHE-ն՝ 118 մլն դրամով Աշոտ Նիկողոսյանին։

Վահագն Արսենյանը բաժնեմասեր ունի առևտրային 4 կազմակերպությունում՝ 100% «Ջերմուկ Մայր Գործարան» ՍՊԸ-ում, 94.87%՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում, 50%՝ «Բալկան ՊԵՏ Քոմփանի» ՍՊԸ-ում և 30%՝ «Ռելոադ» ՍՊԸ-ում։ Դրանց ընդհանուր արժեքը տարեվերջին եղել է 210 հազար դրամ և 500 եվրո։ Այդ բաժնեմասերից մեկը (տվյալը փակ է, բայց, ամենայն հավանականությամբ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ) նա նվիրատվություն է ստացել 2017 թ-ին՝ ծնողներից, իսկ մնացածի դեպքում գործարքի մյուս կողմի տվյալները փակ են, թեև դրանք պաշտպանման ենթակա չպետք է լինեին։ Բոլոր ընկերությունները համայնքապետ դառնալուց առաջ՝ 2021 թ-ին, հավատարմագրային կառավարման է հանձնել Աշոտ Արսենյանին։

Վահագն Արսենյանը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին 247․2 մլն դրամ փոխառություն է տվել։ Հնարավոր է՝ դա ընկերության կողմից Երևանում կառուցվող «Բյուրեղ» թաղամասում բնակարանի գինն է։ Նա ունի 4 մլն դրամից ավելի արժողության 2 ձեռքի ժամացույց՝ Jacob & Co և Patek Philippe բրենդների, որոնք անցած տարի նվիրել է հայրը։

Արսենյանը գերադասում է դրամական միջոցները կանխկին պահել․ նա հայտարարագրել է 1․6 մլն դոլար, 30 մլն դրամ, 310 հազար եվրո և 5 մլն ռուբլի, իսկ բանկային հաշիվներին տարեվերջի դրությամբ եղել է ընդամենը 330 եվրո, 9562 դոլար, 331 հազար դրամ։

Համայնքապետի տարեկան եկամուտը 2023-ին կազմել է 464․7 մլն դրամ, որից համայնքապետարանից ստացած աշխատավարձը միայն 4․3 մլնն է, նաև 22 մլն դրամ և 685․8 հազար դոլար փոխառություն է վերցրել հորից ՝ Աշոտ Արսենյանից, 4․4 մլն դրամը ապահովագրական հատուցում է «Նաիրի ինշուրանս» ընկերությունից (ըստ երևույթին՝ վթարի է ենթարկվել), 7․5 մլն դրամ փոխառություն է Նորայր Մովսիսյանից, 9․8 մլն ռուբլի և 118 մլն դրամ էլ ստացել է գույքի (ավտոմեքենաների) վաճառքից։ Արսենյանի 4 փոխառությունների մնացորդն ընդհանուր 2․8 մլրդ դրամ է։

Հանգստի համար համայնքապետն անցած տարի ծախսել է 67 հազար դոլար և 65 հազար եվրո։ Վարկի մարմանն ուղղել է 14 մլն դրամ, թեև վարկի մնացորդ ցույց չի տվել։ 24 հազար դիրհամ (մոտ 6550 ԱՄՆ դոլար) ծախսել է բնակարանի վերանորոգման համար։ 2023-ի ընթացքում 6 անգամ 2 մլն դրամը գերազանցող ծախս է արել՝ 42 մլն ռուբլի, 34 մլն դրամ, 45․2 մլն դրամ, 21․6 մլն դրամ, 546․7 հազար դոլար և 110․7 հազար դոլար ծավալներով։

Հիշեցնենք, որ գործարար Վահագն Արսենյանին 2019 թ-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` զինվորական ծառայության զորակոչից խուսափում` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով: Հետագայում, սակայն, այս գործը կարճվեց, Վահագն Արսենյանն էլ հայտնվեց ՔՊ-ի ցուցակում և ընտրվեց Ջերմուկի համայնքապետ։

Գայանե Խաչատրյան