Փոփոխություններ՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

Լուրեր

23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 18:09
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է
23.04.2026 | 17:59
Վրաստանը հեռացվել է OGP-ից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով
23.04.2026 | 17:51
ՌԴ-ն եվրոպական երկրներին մեղադրել է, իբր, «Կալինինգրադի գրավմանը նախապատրաստվելու մեջ»
23.04.2026 | 17:42
Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանի և ընտանիքի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու գործով ուսուցչի արդարացման դատական ակտը
23.04.2026 | 17:41
«Բարսելոնան» հաստատել է, որ Յամալը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 17:36
Մայր Աթոռը դատապարտել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և ահազանգել նոր սպառնալիքների մասին
23.04.2026 | 17:34
Չգիտեմ` ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 17:28
Մանկական պոռնոգրաֆիա դիտելու գործով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 17:25
ԵՄ-ն հաստատել է Կիևին վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
23.04.2026 | 17:23
ՄԱՍԿ-ը 2-2,5 տոկոսից ավելի չէր ստանալու, որոշեցինք չմասնակցել․ Հակոբ Ասլանյանը՝ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին
Բոլորը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ:

Ըստ հիմնավորման՝ 2024 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար ֆինանսավորման չափը սահմանվել է 1,521,688 հազար դրամ, որը հավասարապես բաժանվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորում և արտաքին միջոցներ (KfW)-ի միջև` յուրաքանչյուրը՝ 760,844.1 հազար դրամ։

Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության ներկայացրած տվյալների՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 22 մլն դրամ: Ապահովագրավճարի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 11 մլն դրամ, որը պետք է վճարվի ՀՀ կառավարության և KfW-ի միջոցների հաշվին 50։50 (յուրաքանչյուրը՝ 5.5 մլն դրամ) համամասնությամբ՝ 2024 թ. երրորդ եռամսյակում։ Ապահովագրված ընդհանուր մակերեսը՝ 247 հա։

Առաջարկվում է KfW-ի դրամաշնորհային միջոցները նվազեցնել 625,3 մլն դրամի չափով։ ՀՀ կառավարության կողմից ապահովագրական ընկերություններին փոխհատուցման համար պահանջվող գումարի մասով ակնկալվում է, որ 2024 թ. ՀՀ կառավարության միջոցների հաշվին փոխհատուցման ենթակա գումարը կկազմի՝ շուրջ 200 մլն դրամ: Նշված գումարը կպահանջվի 2024 թ. 4-րդ եռամսյակում։ Որոշման ընդունումը կխթանի ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը և կնպաստի 2024 թվականի ծրագրի անխափան իրականացմանը: