Կառավարությունը վավերացրեց Հայաստանի և «Եվրաջասթ»-ի միջև ստորագրված համաձայնագիրը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով վավերացրեց ապրիլի 5-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ «Եվրաջասթ»-ի միջև համագործակցության մասին համաձայնագիրը:

ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը Եվրոպական միության անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում «Եվրաջասթ»-ի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունն իրականացնելու նպատակով:

«Եվրաջասթ»-ն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստր:

«Եվրաջասթ»-ն ունի իրավասության լայն շրջանակ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հետևաբար Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նախաձեռնված քրեական վարույթներով Եվրոպական միության անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ համագործակցություն, իսկ ՀՀ դատախազության ներկայացվածությունը «Եվրաջասթ»-ում կնպաստի անհրաժեշտ հաղորդակցման արագությանն ու ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին: