Աստանայում մեկնարկել են Էրդողանի ու Պուտինի բանակցությունները

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանն իր բացման խոսքում ասել է, թե վաղուց չէր տեսել իր սիրելի ընկերոջը։

«Մենք շփվել ենք հեռախոսային դիվանագիտության միջոցով, բայց մեր ընկերներն անընդհատ շփվում են միմյանց հետ, մեր նախարարներն անընդհատ կապի մեջ էին։ Ատոմակայանների մասով լուրջ քայլեր ենք անելու։ Մենք բանակցում ենք Սինոպի ատոմակայանի հետ կապված։ Հավատում ենք, որ կարող ենք լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Մեր էներգետիկայի և բնական պաշարների նախարարն այս հարցով շարունակում է իր գործընկերոջ հետ բանակցությունները»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ երկու երկրների պետական նավթագազային ընկերությունների՝ BOTAŞ-ի և «Գազպրոմ»-ի համագործակցությունը շարունակվում է։

«Այս 55 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության ծավալը մեզ համար այնքան էլ կարևոր չէ։ Մեր նպատակն էր՝ հասնել 100 միլիարդ դոլարի։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հասնել այս 100 միլիարդ դոլարին, այդպիսի ներուժ ունենք։ Զբոսաշրջության տեսանկյունից մեզ համար շատ կարևոր էր, որ մեր երկիր է եկել շուրջ 7 միլիոն զբոսաշրջիկ։ Կարևոր է Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին ընդունելը»,- ասել է Էրդողանը։

Պուտինն իր հերթին նշել է, որ երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար զարգանում են, ինքն ու թուրք պաշտոնակիցը մշտապես կապի մեջ են և կարծիքներ են փոխանակում աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Չնայած աշխարհում առկա բոլոր դժվարություններին՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են աստիճանաբար։ Նախորդ մի քանի ամիսների ընթացքում մենք նկատել ենք ապրանքաշրջանառության մի փոքր անկում, բայց այն մնում է բավականին բարձր մակարդակի վրա՝ 55 միլիարդ դոլար, եթե այն հաշվենք դոլարին համարժեք»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև խոստացել է Էրդողանին այցելել Թուրքիա՝ բանակցություններ անցկացնելու։

«Անպայման կգամ»,- ասել է նա։