Թրամփի դատավճռի հրապարակումը հետաձգվել է երկու ամսով

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանի դատավոր Խուան Մերչանը մինչև սեպտեմբերի 18-ը հետաձգել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավճռի հրապարակումը պոռնոդերասանուհու անօրինական վճարումների վերաբերյալ քրեական գործով։ Այս մասին հայտնել է NBC News-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով՝ այս գործով Թրամփի դատավճիռը հրապարակվելու է նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ և հուլիսի 15-ին մեկնարկող հանրապետականների ազգային կոնվենցիայի կողմից նախագահի թեկնածուի պաշտոնական առաջադրումից հետո։

Հաղորդվում է, որ դատավճռի հրապարակման հետաձգման խնդրով դիմել են փաստաբանները, որոնց ավելի շատ ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող է դատավարության վրա ազդել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որը Թրամփին մասնակի անձեռնմխելիություն է շնորհում քրեական հետապնդումից 2021 թվականի հունվարի Կապիտոլիումի գրոհի համար։

Հուլիսի 1-ին Գերագույն դատարանը, որի 9-ը դատավորներից 6-ը պահպանողականներ են՝ նշանակված հանրապետականների կողմից, որոշել էր, որ Դոնալդ Թրամփը բացարձակ անձեռնմխելիություն ունի, երբ խոսքը վերաբերում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում կատարած գործողություններին:

Միևնույն ժամանակ, սա չի տարածվում որպես մասնավոր անձ «ոչ պաշտոնապես» կատարված գործողությունների վրա։ Բացի այդ, ԱՄՆ Գերագույն դատարանը ստորադաս դատարանին է թողել Թրամփի՝ որպես պաշտոնական և ոչ պաշտոնական անձի գործողությունները տարանջատելու իրավունքը։

Նախկին նախագահը Գերագույն դատարանի որոշումն անվանել էր «Սահմանադրության և ժողովրդավարության մեծ հաղթանակ»:

Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Գերագույն դատարանի որոշումը՝ այն անվանելով «վտանգավոր նախադեպ»։

«Գործնական տեսանկյունից այս որոշումը նշանակում է, որ այլևս սահմանափակումներ չկան այն բանի համար, ինչ թույլատրվում է անել նախագահին»,- ասել է Բայդենը։