ԱՆԻՖ-ի լուծարումը կարո՞ղ է ազդել քրեական վարույթի ընթացքի վրա

Լուրեր

27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
Բոլորը

Տիգրան Ավինյանի կողմից «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահի ու Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների համատեղման և ընկերությունում պատասխանատու անձանց կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթները միացվել են 1 վարույթում և դրանց նախաքննությունը համատեղ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։

«2023 թ-ի ապրիլի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (հեղ․՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը 2023 թ․ մայիսի 2-ին ՀՀ քրեական դատավարության 483-րդ հոդվածի 17-րդ մասի 1-ին կետով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։

2023 թ․ նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից իրենց վստահված, այսինքն՝ իրենց տնօրինմանը, տիրապետմանը, կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հեղ․՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որոնք միացվել են 1 վարույթում՝ նախաքննությունը համատեղ շարունակելու նպատակով»,- նշել են ՔԿ-ից։

Որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել։

Մեր հարցին՝ արդյո՞ք ԱՆԻՖ-ի լուծարումը (որոշումն ընդունվել է 23․05․2024թ․ կառավարության նիստում) կարող է ազդել քրեական վարույթի ընթացքի վրա, հնարավո՞ր է այն կարճվի, ՔԿ-ից կրկնել են, որ վարույթը շարունակվում է։ Թե հասցված վնասի չափը ներկայում ինչքան է գնահատվում, կոմիտեից պատասխանել են, որ մինչդատական վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության տվյալ փուլում նպատակահարմար չի համարում նախաքննական տվյալների հրապարակումը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր դրա ստեղծումից՝ 2019 թ-ից ի վեր։ Այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնը (2018-2021 թթ․)։ 2022 թ. սեպտեմբերից Ավինյանը Երևանի փոխքաղաքապետն էր, իսկ 2023 թ-ի հոկտեմբերի 10-ին քաղաքապետ ընտրվելուց 1 ամիս անց՝ նոյեմբերի 10-ին դադարեցվեց ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում նրա նախագահությունը։ Պաշտոնների նման համատեղումը ուսումնասիրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խնդրահարույց համարել և 2023-ի դեկտեմբերին վարույթ հարուցել: ԿԿՀ-ի նյութերի հիման վրա վարույթ էր հարուցվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեում, որն այնուհետև ուղարկվել էր Քննչական կոմիտե։ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը հարուցվել էր Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններից հետո, երբ պարզվել էր, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցներն արդյունավետ չի օգտագործել։

Գայանե Խաչատրյան