Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն
02.09.2018 | 11:26Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ և քննարկել հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը և կապերի խորացմանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: