Հունգարիան ստանձնում է ԵՄ նախագահությունը․ կշարունակի՞ Օրբանը դեմ գնալ կառույցին

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Հուլիսի 1-ին Հունգարիան ստանձնում է ԵՄ Խորհրդի նախագահությունը, և Բրյուսելում որոշ եվրապատգամավորներ մտածում են՝ արդյո՞ք պոպուլիստ վարչապետ Վիկտոր Օրբանը կօգտագործի այդ դերը՝ դաշինքի գլխավոր «սփոյլերի» իր համբավը ամրապնդելու համար, գրում է Euronews-ը։

Ըստ հրապարակման՝ վերջին տարիներին Օրբանը, կարծես, խաղում է ԵՄ-ի ընդհանուր կոնսենսուսի դեմ՝ արգելափակելով, մեղմելով կամ հետաձգելով դաշինքի հիմնական որոշումները և կանոնավոր կերպով դեմ գնալով այլ առաջնորդների մի շարք հարցերում, ինչպիսիք են Ուկրաինայում պատերազմը, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները: Նրա՝ հաճախ բուռն անհամաձայնությունը ԵՄ քաղաքականության և դիրքորոշումների հետ վաղուց հիասթափեցրել է դաշինքում գործընկերներին և նրան լուսանցք մղել։

Հունգարիայի նախագահության կարգախոսը՝ «Դարձնել Եվրոպան կրկին մեծ» (Make Europe Great Again), որոշ հատվածներում մեծ աղմուկ է բարձրացրել՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգտագործված հայտնի կարգախոսին նմանության պատճառով:

ԵՄ նախագահությունը ռոտացիայով ստանձնում են դաշինքի անդամ երկրները, ու թեև այդ պաշտոնն իրական իշխանություն չի տալիս, այն թույլ է տալիս երկրներին իրենց առաջնահերթություններն առաջ տանել եվրոպական օրակարգում:

Այժմ, երբ Հունգարիան պատրաստվում է նախագահել ԵՄ-ն առաջիկա վեց ամիսների ընթացքում, որոշ վերլուծաբաններ ակնկալում են, որ Բուդապեշտը կպահպանի իր հակաեվրոպական հռետորաբանությունը: Այնուամենայնիվ, նախագահությունը, որը սկսվում է երկար ամառային արձակուրդից և Եվրախորհրդարանի ու գործադիր հանձնաժողովի նոր կազմի ձևավորման համար անցումային շրջանից, ակնկալվում է, որ Բուդապեշտին քիչ հնարավորություն կտա էապես ազդել դաշինքի առաջնահերթությունների վրա:

«Այս վեց ամիսները հիմնականում այնքան էլ երկար չեն, ինչը նշանակում է, որ Հունգարիան չի կարողանա պոտենցիալ մեծ վնաս պատճառել»,- ասել է Եվրոատլանտյան ինտեգրման և ժողովրդավարության կենտրոնի հետազոտող Դորկա Տակաչին:

Հունգարիայի նախագահության ստանձնումից առաջ՝ Բելգիայի նախագահության ընթացքում, ԵՄ առաջնորդները շտապել են կարևոր քաղաքական որոշումներ կայացնել։

Անցյալ շաբաթ ԵՄ-ն սկսել է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Օրբանը դեմ էր արտահայտվել Ուկրաինայի թեկնածությանը և սպառնացել արգելափակել այն։ Նրա կառավարությունը նաև խոչընդոտում է ԵՄ-ի ջանքերին՝ ուղղված Ուկրաինային այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը:

Յոթ կետից բաղկացած ծրագրում Հունգարիայի առաջնահերթությունների թվում են՝ ԵՄ ընդլայնումը Արևմտյան Բալկաններում այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան և Ալբանիան՝ «արժանապատվության» վրա հիմնված ընթացակարգի միջոցով:

Բուդապեշտը նաև խոստացել է ամրապնդել ԵՄ արտաքին սահմանները և պայքարել անօրինական ներգաղթի դեմ, ինչպես նաև լուծել «ժողովրդագրական մարտահրավերները»՝ կապված Եվրոպայի ծերացող բնակչության հետ։