ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդ՝ հրթիռակոծությունից ավերված շենք

Լուրեր

09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
Բոլորը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Բելգորոդ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է ուկրաինական ուժերի  հրթիռակոծությունից ավերված շենք, գրում է ՏԱՍՍ-ը։

«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը, ոչ միայն նրանց, որոնք տուժել են։ Կարծում եմ՝ սա ցույց է տալիս հոգեբանական ազդեցությունն ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ դուք կարող եք  ունենալ միայն կարեկցանք, այս վշտի ամբողջ մասշտաբի ըմբռնում: Եվ, բնականաբար, ցանկություն կա, որ այս ամենն արագ ավարտվի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վաղարշակ Հարությունյանը։

Նա այցելել է նաև գեղարվեստական ​​մարմնամարզության, սպորտային ակրոբատիկայի և բատուտով ցատկերի կենտրոն։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին էլ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել էին ուկրաինական Բուչա։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկի հետ հանդիպմանը քննարկվել էին Բուչայի և Երևանի համագործակցության բարելավման հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը նաև դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր փոխանցել ուկրաինական կողմի բուժհաստատություններին:

Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Այս այցին արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայկական կողմից Բուչայում սպանվածների ցուցակ պահանջելով։

«Հավանաբար, Հայաստանի պատվիրակությունն ունի զոհերի ցուցակը, որը Կիևի ռեժիմը վերագրում է, իբր, ռուսական բանակին, որ ռուսական կողմն է սպանել այդ մարդկանց։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը ցուցակը կկիսի ռուսական կողմի հետ։ Երկու տարի է՝ չենք կարողանում հասնել նրան, որ կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, այդ տվյալները տրամադրեն»,- ասել էր Զախարովան։