Բայդենի ընտանիքը նրան խրախուսել է դուրս չգալ ընտրապայքարից․ CNN

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ջո Բայդենի ընտանիքը գործող նախագահին խրախուսել է մնալ մրցավազքում և մասնավոր կերպով քննարկել՝ արդյո՞ք օգնականները պետք է պաշտոնանկ արվեն նրա վատ բանավեճի պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Բայդենի ընտանիքը, այդ թվում՝ առաջին տիկին Ջիլ Բայդենը, որդին՝ Հանթեր Բայդենը և նրանց թոռները, հավաքվել են Քեմփ Դևիդում՝ նախապես ծրագրված հավաքի և խնդրել նախագահին շարունակել պայքարը վերընտրվելու համար, CNN-ին հայտնել են Բայդենի խորհրդականները։

Նրանցից մեկն ասել է, որ ընտանիքի անդամներն իրենց «աներկբա աջակցությունն» են առաջարկել գործող նախագահին։

Խորհրդականներից մեկը նաև ասել է, որ ընտանիքն ակնհայտորեն հիասթափված է այն թիմից, որը պատրաստել էր Բայդենին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճից առաջ, քննարկվել է՝ արդյո՞ք Բայդենի գլխավոր խորհրդականներից որևէ մեկը պետք է հեռացվի աշխատանքից, և արդյո՞ք պետք է կատարվեն նախընտրական շտաբի կադրային փոփոխություններ։

Բայդենը, սակայն, հայտնի է իր մտերիմ խորհրդականներին հավատարմությամբ և չի սիրում նրանց հեռացնել աշխատանքից։ Լրատվամիջոցը նշում է, որ կիրակի օրվա դրությամբ՝ նշաններ չկան, որ կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում։