Այսօր լրանում է սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի նախագծի համաձայնեցման վերջնաժամկետը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ապրիլին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հուլիսի 1-ն ավարտին հասցնել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։ Ըստ այդ պայմանավորվածության՝ կանոնակարգի համաձայնեցումից հետո պետք է սկսվի ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
Այսօր լրանում է վերջնաժակետը, բայց սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի նախագծի համաձայնեցման գործընթացից նորություն չկա։

Ավելի վաղ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի նախագծի համաձայնեցման գործընթացի վերաբերյալ Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել փոխվարչապետ, հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Կանոնակարգի հաստատման, սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ մեր ուղղած հարցերին Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պատասխանել։
Սահմանազատվող մյուս հատվածների հերթականությունը, այդ թվում՝ անկլավ- էքսկլավների հարցն, ապրիլյան պայմանավորվածության, կանոնակարգի հաստատումից հետո պետք է որոշվի։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ, որ տարածել էր Հայաստանի արտգործնախարարությունը նշվում էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)- Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշվել էր, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ։ Այն համաձայնեցվել էր և ստորագրվել էր կողմերի միջև մայիսի 15-ին։

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:

Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն էլ մայիսի 24-ից ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունն իրականացվում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։
Հավելեք նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել։

Մանյա Պողոսյան