Ալիևի հետ հանդիպմանը Օ՛Բրայենն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու՝ ԱՄՆ-ի հանձնառությունը

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենին։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Օ՛Բրայենը գոհունակությամբ է խոսել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հեռախոսազրույցի ու դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին։ Նա ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու՝ ԱՄՆ-ի հանձնառությունը և այս գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։

Օ՛Բրայենը նշել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության կարևորությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմավարական մակարդակով հարաբերությունների հետագա զարգացումը։ Այդ համատեքստում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հետ կապված հարցեր, Միջին միջանցքը և այլն։

Ալիևը ևս գոհունակությամբ է հիշել Բլինքենի հետ օրերս ունեցած հեռախոսազրույցը՝ նշելով, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ։

Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ, էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցությունը, արդյունավետ և օգտակար խորհրդակցությունները երկու երկրների պատվիրակությունների միջև COP29-ի շրջանակում։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել COP29-ի հաջող անցկացմանը։

Նշենք, որ Բաքու այցից առաջ Օ՛Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադաձել էր Ադրբեջան կատարելիք այցին՝ նշելով, որ Ալիևին մի շարք ուղերձներ է փոխանցելու։

«Նախագահ Ալիևի հետ մենք հետ շատ հստակ ենք՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Սա միայն Ադրբեջանի հարցը չէ, այլ ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի։ Այս բոլոր երկրներն արտահանում են միայն Չինաստանով կամ Ռուսաստանով։ Որպեսզի նրանք ունենան ելք, պետք է  աշխատեն Ադրբեջանով։ Մի երթուղի անցնում է Վրաստանով՝ Սև ծով, սակայն մյուսը՝ պոտենցիալ ավելի մեծը, կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ տալու պատերազմին ու սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձը նրանումն է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,- ասել էր Պետքարտուղարության պաշտոնյան։

Նա նաև նշել էր, որ Իլհամ Ալիևի հետ խոսելու է մարդու իրավունքները հարգելու կարևորության մասին։

«Դա զրույցի շարունակական թեմա է, նաև պետքարտուղար Բլինքենն է նրա հետ վերջին օրերին խոսել, և ես անհամբեր սպասում եմ, որ այդ խոսակցությունը նույնպես կշարունակվի»,- հայտարարել էր Օ՛Բրայենը։

Էմմա Չոբանյան