ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Տնօրենները ղեկը վերցրեցին իրենց ձեռքը, և թատրոններն անկում ապրեցին. Կարեն Դուրգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.04.2026 | 11:40
407 հազար կմ Երկրից հեռու․ «Արտեմիս 2» առաքելության տիեզերագնացները նոր ռեկորդ են սահմանել
07.04.2026 | 11:35
Պատգամավորները գալիս են արտահերթի, դեռ տեղյակ չեն փոփոխությունների մասին․ Մանուկյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 11:26
Մեծամորում դանակահարություն է բացահայտվել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է․ ՆԳՆ
07.04.2026 | 11:17
«Խայտառակ եղավ Մոսկվայում»․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
07.04.2026 | 11:11
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
07.04.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
07.04.2026 | 10:55
Բուշերի ԱԷԿ-ից տարհանված 175 աշխատակիցներ Երևանից Մոսկվա են մեկնել
07.04.2026 | 10:52
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում
07.04.2026 | 10:44
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
07.04.2026 | 10:33
Հովհաննես Բաչկովն ու Մարիո Բալոտելին անցկացրել են «հայացքների մենամարտ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 10:20
Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է «վերացվել» մեկ գիշերվա ընթացքում ու կրկին սպառնացել ոչնչացնել իրանական էլեկտրակայանները
07.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 7-ի դրությամբ
07.04.2026 | 09:50
Հրդեհ Քասախ բնակավայրում․ այրվել են աղբամաններ և ավտոմեքենա
07.04.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
Բոլորը

«Օպերային թատրոնում պետք է ընդհանուր համակարգը փոխել, գեղարվեստական ղեկավարը պետք է լիդեր լինի ի պաշտոնե, իսկ տնօրենը՝ կատարող։

Բացի այդ՝ թատրոնը պետք է մի քանի տարի առաջ հստակ պլանավորի իր անելիքը, փորձերի ժամանակացույցն էլ պետք է հստակ լինի, եւ դա որեւէ պատճառով փոփոխության չպետք է ենթարկվի։

Արդյունքում հնարավոր կլինի ապահովել աբոնեմենտային տոմսերի վաճառք։ Զբոսաշրջիկները մեկ տարի առաջ պետք է իմանան՝ ինչ ներկայացում է սպասվում թատրոնում, որպեսզի կարողանան տոմս գնել, իսկ այդ տոմսերի միջոցները բավական գումար կբերի կառույցին»,-Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նշում է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որը 2015 թվականից հեռվից է նայում հարազատ թատրոնի աշխատանքներին, քանի որ տարիներ առաջ իր հաստիքը կրճատվել էր։

Անդրադառնալով մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի այն հայտարարությանը, թե օպերային թատրոնում արմատական փոփոխությունների կարիք կա, և որ Կոնստանտին Օրբելյանի հետ խոսել են թատրոնում դիրիժորի հաստիքի կարևորության, տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հաստիքներն առանձնացնելու մասին, Կարեն Դուրգարյանը նկատում է․ «Օրենսգիրքն է պահանջում այդ փոփոխությունները, և երկրորդ՝ մեր երկրի համար նպատակահարմար է, որ այդ պաշտոններն առանձին լինեն։ Տասը և ավել տարիներ առաջ նախարարությունը պայմանագիր էր կնքում թատրոնի տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի հետ, հետո օրենսգիրքը փոխվեց, և գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը սկսեցին պայմանագիր կնքել տնօրենի հետ, քանի որ տնօրենները թատրոնների ղեկը վերցրեցին իրենց ձեռքը և եղան բախումներ գեղարվեստական մասի հետ։ Այդ պատճառով շատ թատրոններ ոչ թե վերելք ապրեցին, այլ անկում»։

Կարեն Դուրգարյանը կարծիք է հայտնում նաև թավշյա հեղափոխության մասին։

Նրա համոզմամբ՝ հիմա մարդիկ տեսնում են հույս և առաջ գնալու հնարավորություն․ «Իմ բիզնեսմեն ընկերներն ասում են, որ ակնհայտ փոփոխություն կա պետական մարմինների գործելաոճում․ այն գործը, որը նրանք նախկինում անում էին երկու օրում, հիմա անում են մեկ ու կես ժամում։ Ժողովուրդը հավատում է այս Կառավարությանը, իսկ թե ինչ կլինի ապագայում, ցույց կտա ժամանակը»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան