Եվրոպական խորհուրդն ընտրել է Եվրամիության նոր ղեկավարներին

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

ԵՄ երկրների 27 առաջնորդները հունիսի 27-ի երեկոյան Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քվեարկել են քաղաքական ղեկավարության հարցով։ Առաջիկա հինգ տարիներին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կշարունակի ղեկավարել Եվրահանձնաժողովը, Անտոնիո Կոստան կլինի Եվրոպական խորհրդի նախագահը, իսկ Կայա Կալլասը՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով  բարձր ներկայացուցիչը, գրում է Euronews-ը։

Առաջնորդները նաև հաստատել են Ռազմավարական օրակարգը՝ հավակնոտ փաստաթուղթ, որը կուղղորդի նշանակված երեք պաշտոնյաների հետագա աշխատանքը:

Ֆոն դեր Լեյենի ու Կալլասի թեկնածությունները դեռևս վերջնական չեն և պահանջում են Եվրախորհրդարանի հաստատումը։ Փոխարենը Կոստան՝ Պորտուգալիայի նախկին վարչապետը, արդեն ընտրվել է իր նախկին գործընկերների կողմից։ Նա պաշտոնը կստանձնի ավելի ուշ:

Կուսակցական բանակցողները երեքշաբթի կայացած հեռախոսազրույցում նախնական համաձայնության էին եկել գործարքի շուրջ և հինգշաբթի երեկոյան ներկայացրել իրենց առաջարկը: Բոլոր պետությունների և կառավարությունների ղեկավարների քննարկումից հետո համաձայնագիրը ստացել է պաշտոնական հաստատում։

Այս բանակցությունները զայրացրել են նրանց, որոնք մնացել են մի կողմում, մասնավորապես, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, որը քննադատել է բարձրագույն ղեկավարության կազմավորման «սյուրռեալիստական» ձևը: Մելոնին ավելի շատ ներգրավվածության և ավելի խորը քննարկման կոչ է արել։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հերթին գործարքն անվանել է «խայտառակ»:

Նրանց հանրային դժգոհությունը հակադրվում է այլ գործիչների ակնհայտ սառնասրտությանը, ինչպիսիք են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք վճռական էին՝ ավարտել գործընթացը արագ և առանց ավելորդ բարդությունների: