Լևոն Քոչարյանի օգնականի խափանման միջոցը փոխվել է

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է բացակայելու արգելք խափանման միջոցով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում այսօր տեղի են ունեցել Արթուր Սուքոյանի գործով նախնական դատալսումները։

Սուքոյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել` պահանջելով վերացնել խափանման միջոց տնային կալանքը և որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Ալեքսանյանը շեշտել է, որ իր պաշտպանյալը պատշաճ վարքագիծ է դրսևորել։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշել է Սուքոյանի նկատմամբ կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ՔՊ կուսակցության պաշտոնաթերթ Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանն իրեն հարվածել և հայհոյել է իր մասնագիտական գործունեության շրջանակում հրապարակված մի տեսանյութի պատճառով, որն առնչվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Միջադեպից հետո լրագրողը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Նույն օրը երեկոյան Քննչական կոմիտեն հայտնեց, որ բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ Հաջորդ օրը՝ մայիսի 1-ին, Սուքոյանը ձերբակալվեց, նրան մեղադրանք առաջադրվեց, դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց, իսկ հունիսի 6-ին կալանքը փոխվել էր տնային կալանք խափանման միջոցի։

Արփի Հակոբյան