Կառավարությունը 1,7 մլրդ դրամ ուղղեց լուծարված ԱՆԻՖ-ի պարտավորությունների մարման համար

Լուրեր

30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
30.05.2026 | 15:09
«Դիվան քշելու» ակցիա՝ Վանաձորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:45
Փորձել են մոտ 1 մլն եվրո կանխիկ ներմուծել ՀՀ. «Զվարթնոց»-ում 2 անձ է ձերբակալվել
30.05.2026 | 14:35
Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին
30.05.2026 | 14:32
Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:25
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են
30.05.2026 | 14:17
ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի պարտավորությունների մարմանը։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ այդ գումարն ուղղվում է ԱՆԻՖ-ի «պարտավորությունների մարման և 2024-ի պահպանման ծախսերի համար»։

«Միաժամանակ նախատեսվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերություն հանդիսացող «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդից չտեղաբաշխված 1 700 000 հազ.դրամ գումարը ֆոնդի փայերի մարման ճանապարհով փոխանցել ՀՀ պետական բյուջե»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ի կառավարության որոշումով էլ ԱՆԻՖ-ը լուծարվել էր։

ԱՆԻՖ-ի ստեղծման մասին Կառավարությունը որոշում էր կայացրել 2019-ի ապրիլին: 2019-2021 թթ. ընկերության բաժնետոմսերի կառավարումը հանձնված էր Էկոնոմիկայի նախարարությանը, 2021-ին այդ լիազորությունը հանձնվեց վարչապետի աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին հերթական փոփոխությունը եղավ, և ԱՆԻՖ-ը նորից անցավ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել ԱՆԻՖ-ում, որոնք առնչվում էին ֆոնդի ղեկավար կազմի գործունեությանը: Քննչական կոմիտեում ներկայում նախաքննություն է ընթանում քրեական վարույթով, որը նախաձեռնվել է երկու քրեական հոդվածների հատկանիշներով (1. առևտրային կազմակերպությունում լիազորությունները չարաշահելու հետևանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելը, 2. առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):

Բացի այս, անցած տարի ԱՆԻՖ-ում խնդիրներ էր հայտնաբերել նաև Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը։

Մանյա Պողոսյան