Բերձորում հեղեղների հետևանքով Հակարի գետի նորակառույց կամուրջը փլուզվել է

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղները շարունակում են վնասներ հասցնել Արցախի Բերձորին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հեղեղներից փլուզվել է Հակարի գետի վրա նոր կառուցված կամուրջը։

Նշենք, որ վերջին շրջանի հորդառատ անձրևները հեղեղել էին նաև նորակառույց տները։ Համացանցում կադրեր էին տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է ջուրը լցվել տներ, նկուղներ և բակեր։ Հեղեղը քանդել էր նաև վերջերս կառուցված ճանապարհները։ Վնասներից դժգոհում էին Աղավնո և Սուս գյուղի բնակիչները։

Հավելենք, որ Բերձորում նորակառույց տների խնդիրների մասին բնակիչները բարձրաձայնում են վաղուց։ Դեռևս մեկ տարի առաջ ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ էին հայտնում, որ բնակություն հաստատած ադրբեջանցիները սկսել են հեռանալ, իսկ շատերը հրաժարվում են պետության կառուցած տներից, քանի որ դրանք անորակ են։ Բացի այդ, այնտեղ աշխատատեղեր չկան, հողամասեր հատկացված չեն, բազմաթիվ այլ խնդիրներ կան։

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում Արցախում իրականացվող շինաշխատանքներում կոռուպցիոն սխեմաների մասին։ Արցախում շինարարական ու կառուցապատման աշխատանքներով հիմնականում զբաղվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հորը՝ Արիֆ Փաշաևին պատկանող Pasha Holding-ն ու դրա հետ կապված ընկերությունները։

Էմմա Չոբանյան