«Հայփոստի» շենքը և հարակից տարածքները գերակա շահ ճանաչվեցին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Կառավարությունը հունիսի 27-ի նիստում Երևանի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում` Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից որոշ տարածքներ ճանաչեց հանրության գերակա շահ և համաձայնություն տվեց պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:

Նշենք, որ այդ տարածքում «Համաշխարհային առևտրի կենտրոն (WorldTradeCenter (WTC) է կառուցվելու:

Որոշմամբ Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է վեցասյա ժամկետում ծրագրի իրականացման նպատակով ընկերության հետ համատեղ մշակել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով նախաձեռնել Սարյան և Պարոնյան փողոցների միջև` մինչև 12 հազար քմ մակերեսով հողամասը պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու գործընթաց:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տարածքը իր մեջ ընդգրկում է նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասեր, և հաշվի առնելով, որ ծրագիրը տարածաշրջանում եզակի է իր տեսակի մեջ և առանց այդ հողատարածքի հնարավոր չէ իրականացնել ծրագիրը, ոուստի անհրաժեշտություն է առաջացել այդ տարածքները ներդրողին տրամադրել ուղղակի վաճառքի ձևով:

Միևնույն ժամանակ, նախագծում սահմանված է, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթակա են օտարման տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով: