Բոլիվիայում հեղաշրջման փորձը ձախողվել է․ զինվորականները նահանջել են նախագահական պալատից

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բոլիվիայում ոստիկանությունը կալանավորել է գեներալ Խուան Խոսե Սունիգային, որը երկրում հեղաշրջում իրականացնելու փորձ է կատարել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Զինվորականները շրջափակել էին  մայրաքաղաք Լա Պասում նախագահական պալատը և փորձել գրոհել այն։ Փորձը անհաջողության է մատնվել՝զինվորականները ստիպված են եղել նահանջել։

Ավելի վաղ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն կոչ էր արել երկրի բնակիչներին ընդդիմանալ «պետական ​​հեղաշրջմանը», այն բանից հետո, երբ զինվորականները փորձել էին ներխուժել մայրաքաղաք Լա Պասում գտնվող ժողովրդի Մեծ տուն, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը։

«Անհրաժեշտ է, որ Բոլիվիայի ժողովուրդը կազմակերպվի և մոբիլիզացվի պետական ​​հեղաշրջման դեմ՝ հանուն ժողովրդավարության։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հեղաշրջման փորձերը կրկին խլեն բոլիվացիների կյանքեր»,- դիմել է նախագահը երկրի քաղաքացիներին։

Չորեքշաբթի երեկոյան զորքերը փակել էին Լա Պասի Մուրիլյո հրապարակի մուտքերը, որտեղ գտնվում են կառավարական շենքերը։ Հրապարակում դիրքեր են զբաղեցրել զրահամեքենաներ, զինվորներ։ Reuters-ի աղբյուրը տեսել էր, թե ինչպես է զրահամեքենան հարվածում նախագահական պալատի դռանը, և զինվորները ներխուժում են ներս։

Հարձակումը գլխավորել է Բոլիվիայի բանակի գեներալ Խուան Խոսե Սունիգան, որը հենց նոր էր ազատվել հրամանատարի պաշտոնից: Նա ասել էր, որ զինվորականների նպատակը երկրում ժողովրդավարության վերականգնումն է։ Գեներալը խոստացել էր նաև բանտերից ազատել բոլոր քաղբանտարկյալներին։

Ավելի ուշ նախագահը հայտարարեց, որ ընդունել է զինված ուժերի նոր ղեկավարության երդումը։ Նոր հրամանատար Խոսե Վիլսոն Սանչես Վելասկեսը զինվորականներին հրամայել է նահանջել պալատից։ «Ես հրամայում եմ՝  փողոցներում մոբիլիզացված անձնակազմը վերադառնա իրենց ստորաբաժանումներ։ Կոչ ենք անում չթափել մեր զինվորների արյունը»,-ասել է նա։

Դրանից հետո զինվորականները սկսել են լքել Մուրիլոյի հրապարակը։ Ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել հրապարակը։ Բոլիվիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել գեներալի և հարձակման այլ մասնակիցների գործողությունների վերաբերյալ։ Գեներալին ձերբակալել են։ Նրանից բացի ձերբակալվել է նաև ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Խուան Արնես Սալվադորը։