Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը
Տնտեսություն
26.06.2024 | 21:15Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։ Այս մասին տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։
«Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։