Հաջիևն արձագանքել է Արմեն Գրիգորյանի հայտարարությանը և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրել ռևաշիզմի մեջ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Բաքուն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարությանը, որ ՌԴ-ն եկել է, Արցախը վերցրել հայերից ու հանձնել Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե այս «հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության պարտությունը կոծկելու, մեղքը ուրիշների վրա բարդելու և ինքն իրեն արդարացնելու փորձ»։

«Իր խոսքն ասելով մարտի դաշտում՝ ադրբեջանական բանակը 44-օրյա պատերազմում ջախջախեց հայկական բանակին, տարավ ամբողջական ռազմական հաղթանակ, վերջ դրեց Հայաստանի 30-ամյա ռազմական օկուպացիային։ 2023 թվականի սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում 23 ժամից էլ քիչ ժամանակում զինաթափվեցին հայկական բանակի մնացորդները, որոնք շարունակում էին ապօրինի տեղակայվել Ադրբեջանի տարածքում, և Ղարաբաղն ամբողջությամբ ազատագրվեց։ Հայկական բանակի ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերքը ոչնչացվել կամ վերցվել է որպես ավար։ Ցավով նշում ենք, որ նման հայտարարությունները վկայում են այն բանի մասին, որ ռևանշիզմի մասին երազանքները դեռ մնում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտքում։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության անհատներին խորհուրդ ենք տալիս իսպառ հրաժարվել ռևիզիոնիզմի և ռևանշիզմի երևակայություններից, վերջ դնել ռազմականացման քաղաքականությանը՝ չկրկնելու պատմական սխալները»,- հայտարարել է Հաջիևը։